National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
27.09.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
27.09.2019
Քննարկվել են հարկային եւ գույքի մասնավորեցմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ին հրավիրած նիստում քննարկել է ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի հեղինակած  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը:

Ըստ Արտակ Մանուկյանի՝ օրինագծի նպատակն է նպաստել  ֆինանսական շուկայի, այդ թվում՝ արժեթղթերի շուկայի ակտիվացմանը, ինչը համահունչ է կառավարության ծրագրին:

Առաջարկվում է կորպորատիվ պարտատոմսերի տոկոսագումարներն ազատել եկամտային հարկից՝ պայմաններ ստեղծելով այդ շուկայի առաջանցիկ զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով պետական եւ կորպորատիվ արժեթղթերով գործարքների սպասարկման միասնական գործընթացներ, ինչը կնվազեցնի նաեւ գործառնական ծախսերը:

Կառավարության եզրակացությունը դրական չէր: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հավաստմամբ՝ նախագիծը չի բխում համահարթ հարկման սկզբունքից:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել: Քննարկման արդյունքում  նախագիծն ստացել է դրական եզրակացություն՝ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած  «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է  մասնավորեցման ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» եւ «Հայփոստ» ՓԲԸ-ները:

Նույն օրենքում նմանատիպ փոփոխություն է առաջարկում կատարել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նա առաջարկում է մասնավորեցման ծրագրի ցանկից հանել  «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն: Ըստ հեղինակի՝ ԲԿ-ն իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես. մաշկավեներական հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 13 000 հիվանդ:  Նշվել է, որ կենտրոնը պետական հոգածության կարիք ունի:

Կառավարության տեսակետը բացասական էր: ՀՀ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանի հավաստմամբ՝ հիվանդանոցը հիմնովին պետք է վերակառուցվի եւ վերազինվի ժամանակակից սարքավորումներով, իսկ դրա համար անհրաժեշտ է մասնավորեցնել:

Քննարկման ընթացքում հնչել են կողմ եւ դեմ կարծիքներ? Արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած  «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարկային բնագավառի վերաբերյալ երկու օրինագծերի քննարկումները հետաձգվել են:

Մշտական հանձնաժողովի կազմում ստեղծվել է Տուրիզմի հարցերով աշխատանքային խումբ, որի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորներ բոլոր խմբակցություններից: 
 


27.09.2019
«Մխիթարյան միաբանության թուլացումն անթույլատրելի է». Մխիթար Հայրապետյան
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 27-ին ընդունել են Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյա...

27.09.2019
Քննարկվել են երիտասարդական քաղաքականությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Արմավիրի մարզի մի խումբ երիտասարդների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կրթական, մշակույթի ոլորտներին, ինչպես նաեւ պետության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականությանը...

27.09.2019
Քննարկվել են ֆիզիկայի բնագավառին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին հրավիրվել էր ընդլայնված աշխատանքային քննարկում՝ «Ֆիզիկայի բնագավառում գիտության զարգացման հիմնախնդիրներն ու գիտական արդյունքների արդյունավետ  օգտագործման...

27.09.2019
Քննարկվել են կուսակցությունների ստեղծմանը, գրանցմանը, կասեցմանը եւ արգելմանը վերաբերող հարցեր
Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում քննարկվել են կուսակցությունների ստեղծմանը, գրանցմանը, կասեցմանը եւ արգելմանը վերաբերող հարցեր, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացո...

27.09.2019
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ միջխորհրդարանակ...

27.09.2019
Հայաստանն ընտրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների գործընկերության նախագահող երկիր
Սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների չորրորդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները, ներկայացուցիչներ աշխատակազմերից, Գերմանիայի միջազգային համագործակցութ...

27.09.2019
Շարունակվել են Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Վրաստանում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստան կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի կայուն զարգացման եւ էկոնոմիկայի նախարարության «Enterprise Georgia» գրասենյակի ղեկավար Միխեիլ Խիդուրելիի հետ: Վերջինս հայ խորհրդարանականներին ներկայացրել է Վրաստանում ...

27.09.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 29-ից  հոկտեմբերի 5-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հան...

27.09.2019
ՀՀ Աժ նախագահն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունների մակարդակը, որի ցայտ...

27.09.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Ավստրալիայի խորհրդարանականներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ավստրալիայի Դաշնային եւ Նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին, Հյու ՄաքԴերմոթին եւ Թրենթ Ցիմերմանին: Պատվիրակության այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի կողմից: Սա Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի...

27.09.2019
Լուսաբանման հրավեր
Սեպտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է քննարկում` «Ֆիզիկայի բնագավառում գիտության զարգացման հիմնախնդիրներն ու գիտական արդյունքների արդյունավետ օգտագործման հեռանկարներ...

27.09.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS