Տպել
27.09.2019
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ
1 / 3

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը, այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների միջեւ գործակցության զարգացումը:

Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Կողմերը կարեւոր են համարել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Դեսպանը նշել է, որ  Լիտվան աջակցում է ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Ռուբեն Ռուբինյանը մտահոգիչ է համարել Ադրբեջանից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները՝ նշելով, որ այն չի բխում հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից:  Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի համար հակամարտության հանգուցալուծման հարցում առաջնահերթությունն Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն է:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...