Տպել
27.09.2019
Հայաստանն ընտրվել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների գործընկերության նախագահող երկիր
1 / 15

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների չորրորդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի խորհրդարանների գլխավոր քարտուղարները, ներկայացուցիչներ աշխատակազմերից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունից (GIZ):

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը, ողջունելով գործընկերներին Հայաստանի խորհրդարանում, ափսոսանքով է հայտնել, կառույցի անդամ երկրների ոչ բոլոր աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարներն են ներկա տարեկան հանդիպմանը:

Տիգրան Գալստյանը, կարեւորելով նմանատիպ ձեւաչափով հանդիպման անհրաժեշտությունը, վստահեցրել է, որ դրանք կնպաստեն գործընկեր երկրների զարգացմանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն անդրադարձել է քննարկվելիք հարցերի շրջանակին:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեն ներկայացրել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների գործընկերության համագործակցության 2018-2019թթ տարեկան զեկույցը:

Ամփոփելով հաշվետու տարին` բանախոսը մասնավորապես անդրադարձել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների հետազոտական ցանցի` eap-sg.net հասցեով վեբ կայքին? տեղեկացնելով, որ այն հնարավորություն է ընձեռնում գործընկերների հետ սեղմ ժամկետներում փոխանցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ, գաղափարներն ու լավագույն փորձը: Վեբ կայքում տեղադրվում են կառույցի գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը:

Գիվի Միկանաձեի ներկայացմամբ` Վրաստանը  Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների գործընկերության նախագահող երկիր էր ընտրվել մեկ տարի ժամանակահատվածով, ինչն ավարտվում է այս տարի հոկտեմբերին, ուստի եւ առաջարկել է, որ 2019-2020 թթ. Հայաստանը ստանձնի կառույցի նախագահությունը:

Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի առաջարկն ընդունվել է միաձայն:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը, շնորհակալություն հայտնելով վստահության եւ աջակցության համար, ակտիվ համագործակցության պատրաստակամություն է հայտնել` ներկայացնելով կառույցի հետագա գործունեության տեսլականը:

Հյուրերը Տիգրան Գալստյանի ուղեկցությամբ շրջել են Ազգային ժողովի շենքում, եղել նիստերի դահլիճում, այցելել խորհրդարանի թանգարան:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...