ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձել է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության խնդիրներին եւ անտառամերձ գյուղերում վառելանյութի այլընտրանքային տարբերակներին վերաբերող հարցերին:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Բնապահպանության եւ ընդերքի տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսաբազմազանության եւ անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանը, ոլորտի փորձագետներ, համայնքի բնակիչներ:
Տնտեսական եւ էկոլոգիական բացառիկ նշանակություն ունեցող Սեւանա լիճն իր եզակի ու հարուստ ֆլորայով եւ ֆաունայով կարեւոր տեղ ունի հանրապետության կենսաբազմազանության համակարգում:
Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, խոսելով ձկնարդյունաբերության զարգացման եւ ապօրինի ձկնորսությունը կանխելուն վերաբերող խնդիրների մասին, կարեւորել է նաեւ ձկնապաշարների վերականգնման հարցը:
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են ձկնորսների աշխատանքային պայմաններին, ձկնորսության համար նախատեսված նավակների լիցենզավորման, համապատասխան տեխնիկայով վերազինելու, ծովամթերքի մթերման կետերի ապահովման խնդիրներին:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը կարեւորել է Սեւանա լճի պաշարների վերագնահատումը եւ մշտադիտարկման անցկացումը:
Խոսելով վառելանյութի այլընտրանքային տարբերակների մասին՝ մասնակիցները նշել են, որ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի լավագույն միջոցը, թերեւս, այլընտրանքային վառելանյութով ապահովելն է: Ներկայում քննարկվում է քարածուխի, բրիկետի՝ պետության կողմից ներկրման եւ սուբսիդավորման հարցը:
Քննարկվել են իրավական ոլորտին առնչվող օրինագծեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին հրավիրած նիստում քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մաս...
Հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 25-ին հրավիրած նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որոշում է կայացվել «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելո...
Ներկայացվել են «Մեդիայի ազատության» թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովի արդյունքները
Սեպտեմբերի 25-ին հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը մանրամասներ են ներկայացրել սեպտեմբերի 9-11-ը Լոնդոնում «Մեդիայի ազատության» թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովին՝ իրենց եւ «Բարգավաճ Հայաս...
Վահե Էնֆիաջյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ելույթով հանդես է եկել Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում: ԱԺ փոխնախագահը նշել է, որ այս հանձնաժողովը վեհաժողովին հիմնական քաղաքական ազդակներ հղողն է: Վահե Էնֆիաջյանը ելույթում անդրադարձել է ճանապարհային ո...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանի, Շաքե Իսայանի եւ Գայանե Աբրահամյանի՝ Մեդիայի ազատության թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովին մասնակցելու վերաբերյալ մամուլի ասուլիսը: ...