National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
24.09.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
24.09.2019
Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով
1 / 6

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը,   Սարգիս Խանդանյանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Գեւորգ Գորգիսյանը, Հարություն Բաբայանն ու Արմեն Եղիազարյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Ազգային ժողով այցելած Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակության հետ, որի կազմում էին պատգամավորներ Թրենթ Ցիմերմանը, Թիմ Ուիլսոնը, Ջոն Ալեքսանդրը եւ Հյու Մաք-Դերմոթը:

Ավստրալացի պատգամավորները կարեւորել են խորհրդարանական կապերի առավել զարգացման անհրաժեշտությունը՝  նշելով, որ Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում գործում է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խումբ:

Նրանք տեղեկացրել են, որ տեղի հայ համայնքի գործունեության շնորհիվ Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր  ժողովն արձանագրել է, որ նահանգը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ն ամրագրում որպես Հայ զոհերի հիշատակի օր:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո:

Պատգամավորն անդրադարձել է դատական համակարգի, Սահմանադրական դատարանի բարեփոխումներին, տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը:

Հյուրերը ներկայացրել են Ավստրալիայի հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը՝ նշելով, թե ինչպես է հաջողվել հաղթահարել կոռուպցիան իրենց երկրում: Նրանք իրենց փորձով կիսվելու պատրաստակամություն են հայտնել:

Անուշ Բեղլոյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն օրենսդրական,  այլ նաեւ մտածելակերպի եւ հոգեբանության փոխոխություն է պահանջում: Այս տեսանկյունից նա կարեւորել է աշխատանքը կրթական համակարգում:

Պատգամավոր Սոս Ավետիսյանը  նշել է, որ պետք է ընդլայնվի Ավստրալիայի հետ համագործակցությունը միջխորհրդարանական կապերի խորացման հարցում, տնտեսական, գիտական եւ տեխնիկական բնագավառներում: Այս համատեքստում նա կարեւորել է այդ երկրում Հայաստանի դեսպանության բացումը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Պատգամավորն անհրաժեշտ է համարել զարգացնել բարիդրացիական հարաբերություններն Ավստրալիայի հետ՝ հաշվի առնելով նաեւ հայկական մեծ  սփյուռքի առկայությունը:
 


24.09.2019
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին» օրենսդրական փաթեթին
Սեպտեմբերի 24-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» օրենսդրական նախագծերի փաթեթին: Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ օրինագծերի փաթեթը քննարկվ...

24.09.2019
Հայաստանի եւ Վրաստանի ԿԸՀ նախագահներն այցելել են խորհրդարան
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Համազասպ Դանիելյանի հրավերով խորհրդարան են այցելել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ Վրաստանի Հանրապետության ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիայի գլխավորած պատվիրակությունը: Պատգամավորը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, ընդգծել է երկու ե...

24.09.2019
Աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային  եւ  եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում Միքայել Մելքումյանի նախաձեռնությամբ հերթական անգամ քննարկվել են հունվարի 1-ից հետո մեքենաների ներկրման  ընթացակարգերը:  Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովականներ, ՊԵ...

24.09.2019
Կարեւորվել են կինոյի ոլորտում նախատեսվող բարեփոխումները
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հարություն Բաբայանի, Աննա Կոստանյանի, Վահագն Թեւոսյանի եւ «ԻՖԿԱ» Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել հանդիպում Կոսովոյի կինոկենտրոնի նա...

24.09.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ: Կարլ Բադերը, գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ եւ գործո...

24.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովում
Հարգելի պարոն Վոլոդին, հարգելի պարոն Մուն Հի Սան, հարգելի պարոն Նիգմատուլին, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովին: Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի եւ Կորեայի խորհրդարանների ...

24.09.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել Ազգային ժողովի պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքների...

24.09.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:      ...

24.09.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS