ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Գեւորգ Գորգիսյանը, Հարություն Բաբայանն ու Արմեն Եղիազարյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Ազգային ժողով այցելած Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակության հետ, որի կազմում էին պատգամավորներ Թրենթ Ցիմերմանը, Թիմ Ուիլսոնը, Ջոն Ալեքսանդրը եւ Հյու Մաք-Դերմոթը:
Ավստրալացի պատգամավորները կարեւորել են խորհրդարանական կապերի առավել զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում գործում է Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խումբ:
Նրանք տեղեկացրել են, որ տեղի հայ համայնքի գործունեության շնորհիվ Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովն արձանագրել է, որ նահանգը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ն ամրագրում որպես Հայ զոհերի հիշատակի օր:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է այն աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո:
Պատգամավորն անդրադարձել է դատական համակարգի, Սահմանադրական դատարանի բարեփոխումներին, տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը:
Հյուրերը ներկայացրել են Ավստրալիայի հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը՝ նշելով, թե ինչպես է հաջողվել հաղթահարել կոռուպցիան իրենց երկրում: Նրանք իրենց փորձով կիսվելու պատրաստակամություն են հայտնել:
Անուշ Բեղլոյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն օրենսդրական, այլ նաեւ մտածելակերպի եւ հոգեբանության փոխոխություն է պահանջում: Այս տեսանկյունից նա կարեւորել է աշխատանքը կրթական համակարգում:
Պատգամավոր Սոս Ավետիսյանը նշել է, որ պետք է ընդլայնվի Ավստրալիայի հետ համագործակցությունը միջխորհրդարանական կապերի խորացման հարցում, տնտեսական, գիտական եւ տեխնիկական բնագավառներում: Այս համատեքստում նա կարեւորել է այդ երկրում Հայաստանի դեսպանության բացումը:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Պատգամավորն անհրաժեշտ է համարել զարգացնել բարիդրացիական հարաբերություններն Ավստրալիայի հետ՝ հաշվի առնելով նաեւ հայկական մեծ սփյուռքի առկայությունը:
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 7-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութ...
Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը
Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիր...