Սեպտեմբերի 24-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» օրենսդրական նախագծերի փաթեթին:
Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ օրինագծերի փաթեթը քննարկվել էր սեպտեմբերի 3-ին հրավիրված նիստում, սակայն հարցի քվեարկությունը հետաձգվել էր, այն առավել հանգամանալի ուսումնասիրելու համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ կազմակերպվել են մի շարք աշխատանքային քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն աշխատանքային քննարկումների ընթացքում հնչած բազմաթիվ առաջարկների արդյունքում վերամշակվել է:
Օրինագծերի փաթեթը քվեարկությամբ ընդգրկվել է Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Հանձնաժողովը քննարկել է նաեւ ԱԺ Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2019 թվականի երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ:
Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը նշել է, որ գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում ստացել եւ պատասխանել է 31 հարցումի: Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանի փոխնախագահներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորներին տրամադրվել է 140 տեղեկանք:
Հաշվետու ժամանակահատվածում Բյուջետային գրասենյակի կողմից Ազգային ժողովի կարողությունների շարունակական զարգացման գործառույթի իրացման համատեքստում կազմակերպվել է 2 սեմինար, որոնց մասնակցել են պատգամավորներ, պատգամավորների օգնականներ ու փորձագետներ:
Գագիկ Բարսեղյանը հանձնաժողովականներին է ներկայացրել նաեւ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի 2020-2023թթ. զարգացման ռազմավարության ծրագիրը:
Հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15.00-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Գեւորգ Գորգիսյանը, Հարություն Բաբայանն ու Արմեն Եղիազարյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Ազգային ժողով այցելած Ավստրալիայի խորհրդ...
Հայաստանի եւ Վրաստանի ԿԸՀ նախագահներն այցելել են խորհրդարան
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հրավերով խորհրդարան են այցելել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ Վրաստանի Հանրապետության ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիայի գլխավորած պատվիրակությունը: Պատգամավորը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, ընդգծել է երկու ե...
Աշխատանքային քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում Միքայել Մելքումյանի նախաձեռնությամբ հերթական անգամ քննարկվել են հունվարի 1-ից հետո մեքենաների ներկրման ընթացակարգերը: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովականներ, ՊԵ...
Կարեւորվել են կինոյի ոլորտում նախատեսվող բարեփոխումները
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հարություն Բաբայանի, Աննա Կոստանյանի, Վահագն Թեւոսյանի եւ «ԻՖԿԱ» Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել հանդիպում Կոսովոյի կինոկենտրոնի նա...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ: Կարլ Բադերը, գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ եւ գործո...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովում
Հարգելի պարոն Վոլոդին, հարգելի պարոն Մուն Հի Սան, հարգելի պարոն Նիգմատուլին, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովին: Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի եւ Կորեայի խորհրդարանների ...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել Ազգային ժողովի պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքների...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...