Տպել
24.09.2019
Հայաստանի եւ Վրաստանի ԿԸՀ նախագահներն այցելել են խորհրդարան
1 / 4

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Համազասպ Դանիելյանի հրավերով խորհրդարան են այցելել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ Վրաստանի Հանրապետության ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիայի գլխավորած պատվիրակությունը:

Պատգամավորը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, ընդգծել է երկու երկրների միջեւ համագործակցության եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ մատնանշելով հարեւան երկրի ընտրական գործընթացի օգտակարությունը կարողությունների զարգացման տեսանկյունից:

Համազասպ Դանիելյանը նաեւ համառոտ ներկայացրել է ընտրական բարեփոխումների ներկայիս ընթացքը եւ խնդիրների առաջնահերթությունները:

Անդրադառնալով Հայաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտություններին՝ պատգամավորը տեղեկացրել է, որ դրանք ընթացել են սահմանված ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան:

Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան ներկայացրել է իրենց երկրի ընտրական գործընթացները եւ իր ղեկավարած կառույցի գործունեության ռազմավարական ծրագիրը: Նա անդրադարձել է նաեւ կուսակցությունների եւ թեկնածուների ֆինանսավորման կարգավորումներին:

Թամար Ժվանիան տեղեկացրել է, որ իրենք պարբերաբար դասընթացներ են կազմակերպում ընտրողների համար:

Համազասպ Դանիելյանը նշել է, որ Հայաստանում ուշադիր հետեւելու են  Վրաստանում ԸՕ հերթական փոփոխություններով անցկացվող համապետական ընտրությունների զարգացումներին եւ նորարարություններին:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...