Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում Միքայել Մելքումյանի նախաձեռնությամբ հերթական անգամ քննարկվել են հունվարի 1-ից հետո մեքենաների ներկրման ընթացակարգերը: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովականներ, ՊԵԿ-ի, ֆինանսների նախարարության, ինչպես նաեւ ավտոներկրող իրավաբանական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ:
Ինչպես արդեն հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար մեքենաների ներկրման մաքսազերծման արտոնյալ ժամկետը լրանում է: Քննարկվել եւ քննարկվում են բոլոր ուղիները խնդրին հնարավորինս դրական հանգուցալուծում տալու համար: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը կառավարության գործընկերներին կոչ է արել եւս մեկ տարով մեղմել ԵԱՏՄ-ի կանոնակարգումները երրորդ երկրից մեքենա ներմուծելու վերաբերյալ: Պատգամավորն առաջարկել է մեքենա ներկրող իրավաբանական անձին սահմանին ազատել ԱԱՀ-ից` փոխարենն արտոնելով այդ վճարը պետբյուջե մուտքագրել մեքենան վաճառելուց հետո: Առաջարկվել է պահպանել էկոլոգիական ու անվտանգության նորմերը՝ հունվարի 1-ից ներկրվող մեքենաների հնության թույլատրելի տարեթիվ սահմանելով մինչեւ 7 տարի:
ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը դեմ է ավտոներկրող իրավաբանական անձին` սահմանին ԱԱՀ-ից ազատելու գաղափարին: Ըստ նրա` առաջարկը ռիսկեր է պարունակում, եւ այդ տարբերակով պետությունը կունենա եկամուտների կորուստ:
Քննարկման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հնչեցրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ` փաստելով, որ այդ կերպ կավելանա գործազրկության մակարդակը: Ստեղծված իրավիճակը մեղմելու համար պատգամավոր Միքայել Մելքումյանը գործադրին հորդորել է երկրում զարկ տալ ավտոարդյունաբերությանը:
Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Գեւորգ Գորգիսյանը, Հարություն Բաբայանն ու Արմեն Եղիազարյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Ազգային ժողով այցելած Ավստրալիայի խորհրդ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին» օրենսդրական փաթեթին
Սեպտեմբերի 24-ին Մանե Թանդիլյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» օրենսդրական նախագծերի փաթեթին: Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ օրինագծերի փաթեթը քննարկվ...
Հայաստանի եւ Վրաստանի ԿԸՀ նախագահներն այցելել են խորհրդարան
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հրավերով խորհրդարան են այցելել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը եւ Վրաստանի Հանրապետության ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիայի գլխավորած պատվիրակությունը: Պատգամավորը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, ընդգծել է երկու ե...
Կարեւորվել են կինոյի ոլորտում նախատեսվող բարեփոխումները
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հարություն Բաբայանի, Աննա Կոստանյանի, Վահագն Թեւոսյանի եւ «ԻՖԿԱ» Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել հանդիպում Կոսովոյի կինոկենտրոնի նա...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Ավստրիայի Ֆեդերալ խորհրդի նախագահ Կարլ Բադերի հետ: Կարլ Բադերը, գոհունակություն հայտնելով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված ջերմ եւ գործո...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների չորրորդ համաժողովում
Հարգելի պարոն Վոլոդին, հարգելի պարոն Մուն Հի Սան, հարգելի պարոն Նիգմատուլին, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովին: Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի եւ Կորեայի խորհրդարանների ...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել Ազգային ժողովի պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքների...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...