Տպել
23.09.2019
Ամփոփվել են ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի աշխատանքները
1 / 5

Սեպտեմբերի 23-ին ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ու պատգամավոր Արտակ Մանուկյանը հրավիրված ասուլիսում մանրամասներ են ներկայացրել Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստից:

Վահե Էնֆիաջյանի տեղեկացմամբ  ՍԾՏՀ ԽՎ աշխատանքներն ադրբեջանական պատվիրակության անդամները փորձել են քաղաքականացնել: ՀՀ ԱԺ փոխնախագահը, պատասխանելով Ադրբեջանի պատվիրակությանը, հիշեցրել է, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Նա ադրբեջանական պատվիրակությանը հորդորել է աշխատել նիստի ընդունած ձեւաչափի շրջանակում:

Նիստի ընթացքում հայ պատվիրակներն անդրադարձել են նաեւ Արցախի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ նշելով, որ դրանք ընթացել են սահմանված ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանն անդրադարձել է նիստի ընթացքում քննարկված տնտեսական հարցերին: Մասնավորապես նշվել է, որ մեր երկիրը վարում է ներդրումային, առեւտրային մեղմ քաղաքականություն՝ մի շարք երկրների հետ ունենալով ազատ տնտեսական համագործակցության պայմանագրեր: Այս համատեքստում խոսվել է նաեւ հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին: Կարեւորվել է ռեգիոնալ զբոսաշրջային կենտրոնի ստեղծումը, որը դրական արձագանք է ստացել հատկապես թուրք   հանձնաժողովականների կողմից: Արտակ Մանուկյանը տեղեկացրել է, որ անդրադարձ է կատարվել նաեւ Թբիլիսի- Կարս երկաթգծի հարցին:

Պատգամավորները նաեւ պատասխանել են լրագրողների հարցերին:
 


29.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Թիվ մեկ խնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եւ Հայաստանի անվտանգային հարցերը լուծելն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Խորհրդարանականն անդրադարձել է օրենսդիր մարմնո...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին, 414 սրահում կկայանա Գիտության, կրթությ...