National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.10.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.09.2019
Հանձնաժողովի ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել համատեղ նիստի աշխատանքներից
1 / 5

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, մշտական հանձնաժողովի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, հանձնաժողովի անդամներ Էդուարդ Անդրեասյանն ու Ալեքսեյ Սանդիկովը հրավիրված ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացրել  սեպտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի աշխատանքներից:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի տեղեկացմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են եղել Եվրասիական ինտեգրման գործընթացներում Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների մասնակցությանը, ՀԱՊԿ ԽՎ գործունեությանը, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերը:

Պատգամավորն առանձնացրել է երեք կարեւոր խնդիր, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ. ռուսական կողմը կշարունակի Հայաստանի ատոմակայանի վարկավորման գործընթացը, մինչեւ հունվար կլուծվի հայկական վարորդական իրավունքի հետ կապված հարցը: Նիստում քննարկվել է նաեւ  ՀԱՊԿ-ի շրջանակում ՀԱՊԿ անդամ մեկ երկրի կողմից ոչ ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի հարձակողական նշանակության կործանիչ զենքերի մատակարարման հարցը:

ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշել է, որ ռուս գործընկերների հետ որոշել են երկկողմ հարաբերություններում ծագող խնդիրների վերաբերյալ գտնել համատեղ լուծումներ: Ըստ բանախոսի՝ նմանօրինակ գործակցությունն առավել կամրապնդի երկուստեք հարաբերությունները:

ԱԺ պատգամավոր Էդուարդ Անդրեասյանի հավաստմամբ՝ ՌԴ պետական դումայում բոլոր հանդիպումներն ու քննարկումները եղել են կառուցողական:

ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը կարեւորել է համայնքների հետ համագործակցության խնդիրները, ինչպես նաեւ մեր երկրում հայկական դպրոցներում ռուսական դասաժամերի ավելացման ու տարբեր միջոցառումների կազմակերպման հարցերը:

Բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS