National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.09.2019
ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
1 / 4

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում բովանդակային  փոփոխություններ չեն կատարվել:

Նախաձեռնությամբ առաջարկվում է վերանայել ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով պարտավորությունների մարման հերթականությունը, որի արդյունքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի պարտավորություններն առաջնահերթ կմարվեն այդ հարկատեսակների դեբետային գումարների հաշվին: Նախատեսվում է, որ ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին կմուտքագրվեն նաեւ 2017թվականի  2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկներով առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի գումարները: Կվերանայվի պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի սահմանված չափը. այն 20 մլն դրամից կդառնա 40 մլն դրամ:

Փոփոխություններն ուժի մեջ մտնելուն հաջորդող տասներորդ օրվա դրությամբ առկա՝ մինչեւ 5 մլն դրամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մնացորդը հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրման համար կկիրառվի առավել պարզ մեխանիզմ:

Նախաձեռնությամբ պետությունը հարկ վճարողներին կվերադարձնի մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ն առաջացած 56 միլիարդ դրամ գումարի պարտքը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արտաշես Պետրոսյանը:

Ելույթ ունենալով՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը Կառավարությանն առաջարկել է հրապարակել այն խոշոր տնտեսվարող կազմակերպությունների տվյալները, որոնց գումարներ են վերադարձվելու պետական բյուջեից: Պատգամավորն առաջարկել է տվյալները խորհրդարանին տրամադրել նախագծի քվեարկությունից առաջ:

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները նշել են, որ հետեւողական են լինելու պետական բյուջեից գումարների վերադարձի հարցում՝ հատկապես, եթե դրանք փոխանցվելու լինեն քրեական հետապնդման մեջ գտնվող կազմակերպություններին:

Նախագիծը քվեարկության արդյունքում ընդունվել է 92 կողմ ձայներով:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am