Տպել
20.09.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի` Իտալիա կատարած աշխատանքային այցի ամփոփում
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 17-18-ը Իտալիայի Սենատի արտաքին գործերի եւ արտագաղթի կոմիտեի նախագահ Վիտո Պետրոչելիի հրավերով աշխատանքային այցով մեկնել էր Հռոմ՝ Իտալիայի խորհրդարանում մի շարք հանդիպումների մասնակցելու նպատակով: Իտալիա մեկնած ԱԺ պատվիրակության կազմում է եղել նաեւ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը:

Այցի շրջանակում սեպտեմբերի 17-ին Ռուբեն Ռուբինյանը եւ Մարիա Կարապետյանը հանդիպել են Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի եւ անդամների, ինչպես նաեւ Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի եւ նույն բաժնի անդամների հետ:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեի հետ: Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը Պատգամավորների պալատի իր գործընկերոջը ներկայացրել է հետհեղափոխական Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացները, խորհրդարանական դիվանագիտության առաջնահերթություններն ու գերակայությունները՝ այս համատեքստում ընդգծելով Իտալիայի խորհրդարանի՝ որպես խորհրդարանական կառավարում ունեցող երկրի օրենսդիր մարմնի հետ առավել սերտ փոխգործակցության կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից 2019 թվականի ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը: Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Պատգամավորների պալատի կողմից ընդունված որոշումը, ինչը կարեւոր ներդրում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, այս համատեքստում ընդգծել Իտալիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը:

Հանդիպման ավարտին Ռուբեն Ռուբինյանը հրավիրել է իր գործընկերոջը աշխատանքային այցով լինել Հայաստանում:

Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 18-ին հանդիպել է նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:  Կողմերն անդրադարձել են Հայաստանում կայացած  ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-իտալական հարաբերությունների օրակարգային հարցերին: Ռուբեն Ռուբինյանը Սենատի իր գործընկերներին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա զարգացումները: Հանդիպման ավարտին Ռուբեն Ռուբինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Սենատի իր գործընկերոջ հետ՝ վերջինիս Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ:

Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ալվիզե Մանիերոյի եւ ՆԱՏՕ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Լուկա Ֆրուզոնեի հետ: Վերոնշյալ հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարթակներում համագործակցությանը՝ առաջնային համարելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում արդյունավետ փոխգործակցությունը:
 


20.09.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 23.09.2019,ժամը 16:30, 114 սենյակ,   Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 24.09.2019, ժամը 10:00, 334 դահլիճ,   Տնտեսական հարցերի մշտական հանձնաժող...

20.09.2019
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին  գումարվել է ՀՀ  Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն՝ օրակ...

20.09.2019
Տեղեկատվություն լրատվամիջոցների համար
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12.30-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի կունենա ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հրավիրած մամուլի ասուլիսը: Կներկայացվեն կառույցի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստի աշխատանքները:...

20.09.2019
Արարատ Միրզոյանը ներկա է գտնվել «Ժամանակների խաչմերուկ» համերգ-նախագծի նկարահանմանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ին ներկա է գտնվել Հանրային հեռուստաընկերությունում կազմակերպված «Ժամանակների խաչմերուկ» համերգ-նախագծի նկարահանմանը: Համերգին հնչել են տարբեր ժամանակներում  միաձուլված հայ մեծերի ստեղծագործությունները, մասնավորապես՝ Կոմիտասի, Հո...

20.09.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Սեպտեմբերի 23-ին` ժամը 11:30-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնության Պետական դումա կատարած այցի վերաբերյալ մամուլի ասուլիսը: ...