Տպել
20.09.2019
Արարատ Միրզոյանը ներկա է գտնվել «Ժամանակների խաչմերուկ» համերգ-նախագծի նկարահանմանը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ին ներկա է գտնվել Հանրային հեռուստաընկերությունում կազմակերպված «Ժամանակների խաչմերուկ» համերգ-նախագծի նկարահանմանը: Համերգին հնչել են տարբեր ժամանակներում  միաձուլված հայ մեծերի ստեղծագործությունները, մասնավորապես՝ Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի: