Տպել
19.09.2019
Քննարկվել են Էկոլոգիական ոլորտի օրենքների նախագծերի մշակման գործընթացին վերաբերող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը սեպտեմբերի 19-ին  հանդիպել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում` շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի գնահատման միջազգային փորձագետ Էլինոր Բաջրախտարիի եւ ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Արմինե Պողոսյանի հետ:

Հանձնաժողովի եւ վերոնշյալ ծրագրի համագործակցության շրջանակում ներկայում փորձագիտական աջակցություն է տրամադրվում «Էկոլոգիական քաղաքականության մասին» եւ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծերի մշակման աշխատանքները, ժամանակացույցը, նախաձեռնությունների կարգավորման հիմնական ուղղությունները եւ դերը` շրջակա միջավայրի օրենսդրության համատեքստում:

Մերի Գալստյանը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում շրջակա միջավայրի պահպանման եւ բնական ռեսուրսների կառավարման օրենսդրական աշխատանքների հիմնական ուղղություններն ու առաջանահերթությունները՝ ընդգծելով այդ գործընթացներում միջազգային լավագույն փորձի եւ արդիական մոտեցումների ներդրման ու տեղայնացման կարեւորությունը:

Այս համատեքստում պատգամավորը կարեւորել է միջազգային գործընկերների հետ շարունակական եւ արդյունավետ համագործակցությունը:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...