National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.09.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում
1 / 4

Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի  է ունեցել ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել վերոնշյալ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, հանձնաժողովի անդամներ Էդուարդ Անդրեասյանը, Վահե Հովհաննիսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Ալեքսանդր Ավետիսյանը, Էդուարդ Բաբայանը:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել Եվրասիական ինտեգրման գործընթացներում Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների մասնակցության մասին, ՀԱՊԿ ԽՎ գործունեության մասին, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության մասին հարցերը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի  ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը բարձր է գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները, կարեւորել փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Նա գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստերն ու արդյունավետ գործունեությունն իրենց ուրույն դերը կունենան Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրման հետագա խորացման ուղղությամբ:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը եվրասիական ինտեգրման գործընթացներում ավելի արդյունավետ եւ հետեւողական համագործակցելու հարցում կարեւորել է տվյալ ձեւաչափով հանդիպումները: Միքայել Մելքումյանն անդրադարձել է մի շարք առանցքային հարցերի՝ այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում վարորդական իրավունքների կարգավորմանը, երրորդ երկրներից ավտոմեքենաների՝ Հայաստան ներկրելու հետ կապված արտոնյալ պայմանների ժամկետների ավարտմանը, խոսել տնտեսական ոլորտի այլ հարցերի մասին: Նա կարեւորել է երկու ժողովուրդների միջեւ միջմշակութային եւ հումանիտար կապերի զարգացումը: Որոշ հարցերի օրենսդրական կարգավորման շուրջ բանախոսն առաջարկել է երկու պրոֆիլային կոմիտեների կողմից մշակել մշտադիտարկման եղանակներ: Գոհունակությամբ նշվել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության հետ նկատվում է տնտեսական շրջանառության աճ:

Քննարկման ընթացքում առաջարկվել է հանձնաժողովների համատեղ նիստերն անցկացնել նաեւ տարածաշրջաններում:

Պետդումայի վերոնշյալ կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին կարեւորել է ԵԱՏՄ շրջանակներում նորմատիվ-իրավական  բազայի ձեւավորման գործում ՀՀ ԱԺ եւ ՌԴ Պետդումայի պատգամավորների մասնակցությունը: Կարեւորվել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման գործընթացը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջհամայնքային համագործակցությանը: Վիկտոր Վոդոլացկին արձանագրել է, որ Ռուսաստանի կողմից նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում ֆինանսավորվում է Հայաստանի դպրոցականների սննդի ծրագիրը, ինչը եւս կարեւոր է հումանիտար փոխգործակցության առումով:

Արմեն Փամբուխչյանը կարեւորելով պարբերական հանդիպումները՝  ընդգծել է խորհրդարանականների դերը երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման հարցում:

ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Պոսպելովը ներկայացրել է ՀԱՊկ ԽՎ ընթացիկ աշխատանքները, խոսել  առաջիկայում նախատեսված ծրագրերի մասին: Նա ընդգծել է ՀԱՊԿ ԽՎ-ում հայ խորհրդարանականների հետեւողական եւ ակտիվ աշխատանքը:

Նիստում կարեւորվել է միջազգային հարթակներում հայ եւ ռուս խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը:

ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ներկայացրել է Հայաստանում երկու ռուսաբնակ գյուղերում հումանիտար նախագծերի իրականացման ընթացքը, առաջարկել խթանել միջհամայնքային համագործակցությունը:

Համատեղ նիստի ավարտին Միքայել Մելքումյանն ու Լեոնիդ Կալաշնիկովը ստորագրել են  հուշագիր:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական Դումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների փոխգործակցությանը, քննարկվել տնտեսական համագործակցության հեռանկարները՝ մասնավորապես թվային տնտեսության եւ ՏՏ ոլորտներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am