National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
18.09.2019
Աշխատանքային քննարկում` Սեւանի էկոհամակարգի վերաբերյալ
1 / 4

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում  տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սեւանի էկոհամակարգի խնդիրներին:

Պետական կառավարման մարմիններն ու հանրային հատվածը դեռ 3 ամիս առաջ  էին համատեղ հանդիպմանը մատնանշել Սեւանա լճի հիմնախնդիրները: Այսօր  ներկայացվածը արդեն քննարկվել է խորհրդարանում` հանձնաժողովականների,  Շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի  ու  այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:   Խնդիրների շարքում էին  ջրի մակարդակի բարձրացման տեմպերը, ձկնարդյունաբերության, ձկնորսության,  ափամերձ  տարածքների ու անտառների մաքրմանն ուղղված քայլերը: Ինչպես փաստել է   հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը` ներկայացված ուղղությունները կլինեն խորհրդարանական վերահսկողության առանցքում: Ըստ նրա` աշխատանքային հանդիպումը հնարավորություն կտա 2020  թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանը ներկայացնելու Սեւանի հիմնախնդիրների վերաբերյալ ֆինանսավորման հստակ հայտեր:

Քննարկմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը  նշել է, որ Սեւանա լճի  էկոհամակարգի վերականգնման գործընթացը մեկնարկել է: Աշխատանքներն սկսվել են ափամերձ անտառաշերտի մաքրմամբ: Փոխնանախարն ընդգծել է,  որ ծրագիրը կտեւի շուրջ 3 տարի` հավելելով, որ ընթացքում կընդլայնվեն նաեւ  անտառածածկ տարածքները: Հաջորդ  փուլով կիրականացվի ձկնարդյունաբերության զարգացմանն ուղղված քայլեր: Նախատեսվում է 150 տոննա  սիգի  եւ 100 տոննա խեցգետնի որս:  Խստիվ արգելվելու է նշված կենդանատեսակների փոքր չափերի որսը:  Այդ ամենը վերահսկելի դարձնելու համար  ուռկանների մեկ  վանդակի տրամաչափը պետք է 50 միլիմետրից պակաս չլինի:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS