Տպել
09.09.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

ԵԱՀԿ նախագահության «Անվտանգության ոլորտի կառավարում եւ բարեփոխումներ» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու համար  2019 թվականի սեպտեմբերի 9-11-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) կգործուղվի  ՀՀ ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը:

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 69-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՀԿ անդամ երկրների պատգամավորների  տեխնիկական հանդիպման-քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 17-19-ը ներառյալ Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն) կգործուղվի ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Եվրասիական շաբաթ» խորագրով չորրորդ ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 25-27-ը ներառյալ Բիշքեկ (Ղրղզական Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: