National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
16.09.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
16.09.2019
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 13

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, առաջին ընթերցմամբ քննարկել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.2 մասով` հետեւայլ բովանդակությամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով՝ միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո:

Հեղինակի խոսքով՝ առաջարկվող կարգավորումներն առկա են եվրոպական մի շարք երկրներում: Նշվել է, որ փոփոխությունները կնպաստեն բարձրացնել տվյալ գործի քննության որակը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության դիրքորոշումը, նշել է, որ գործադիրը կողմ է նախաձեռնությանը, սակայն վերապահումով: Ըստ զեկուցողի՝ հանձնաժողովում քննարկման ժամանակ հեղինակի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում քննարկել՝ արդյոք բոլոր իրավախախտումներով առկա են  արդյունավետ բողոքարկման մեխանիզմներ, թե ոչ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է ամբողջությամբ ապաքրեականացնել նվազ հանրային վտանգավորություն ունեցող տնտեսական հանցագործությունները, այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով չդրոշմավորմած կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը? դրանց համար սահմանելով վարչական պատասխանատվության միջոցներ: Մասնավորապես նախատեսվում է ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսվող՝ ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների` մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձեւով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կամ ՀՀ հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով կատարված գրանցումներին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա՝ հիսուն հազար դրամը գերազանցող ընդհանուր արժեքով ապրանքներ օտարելու դեպքում խստացնել պատասխանատվությունը՝ սահմանելով նվազագույնը 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը:

Նիստում ՀՀ Սահմանադրական դատարանի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ելույթն ամբողջությամբ տես՝ այստեղ:  

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ? նշելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Մանուկյանին:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ Արթուր Մանուկյանը երդման արարողությամբ ստանձնել է պատգամավորի պարտականությունները:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Չի ընդունվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


16.09.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-18-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնութ...

16.09.2019
Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը խորհրդարանում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Նազելի Բաղդասարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստանի ...

16.09.2019
Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-16:45, ք. Երեւան, Անի Պլազա  հյուրանոցի  «Անի» սրահում տեղի կունենա հանրային լսում՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում անցկացվող «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով:   Հարգելի...

16.09.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանո...

16.09.2019
Արարատ Միրզոյանի արտահերթ ելույթը ՀՀ Սահմանադրական դատարանի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Սիրելի հայրենակիցներ,   հետեւելով ՀՀ Սահմանադրական դատարանում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած հետեւյալ մտահոգությունները.   1. ՍԴՈ-1476 որոշման մասով՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս եւ ի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS