National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
16.09.2019
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 13

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, առաջին ընթերցմամբ քննարկել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 1.2 մասով` հետեւայլ բովանդակությամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով՝ միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո:

Հեղինակի խոսքով՝ առաջարկվող կարգավորումներն առկա են եվրոպական մի շարք երկրներում: Նշվել է, որ փոփոխությունները կնպաստեն բարձրացնել տվյալ գործի քննության որակը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության դիրքորոշումը, նշել է, որ գործադիրը կողմ է նախաձեռնությանը, սակայն վերապահումով: Ըստ զեկուցողի՝ հանձնաժողովում քննարկման ժամանակ հեղինակի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում քննարկել՝ արդյոք բոլոր իրավախախտումներով առկա են  արդյունավետ բողոքարկման մեխանիզմներ, թե ոչ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է ամբողջությամբ ապաքրեականացնել նվազ հանրային վտանգավորություն ունեցող տնտեսական հանցագործությունները, այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով չդրոշմավորմած կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերը? դրանց համար սահմանելով վարչական պատասխանատվության միջոցներ: Մասնավորապես նախատեսվում է ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսվող՝ ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների` մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձեւով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կամ ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների գծով էլեկտրոնային եղանակով կամ ՀՀ հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով կատարված գրանցումներին չհամապատասխանող դրոշմավորման ենթակա՝ հիսուն հազար դրամը գերազանցող ընդհանուր արժեքով ապրանքներ օտարելու դեպքում խստացնել պատասխանատվությունը՝ սահմանելով նվազագույնը 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը:

Նիստում ՀՀ Սահմանադրական դատարանի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ելույթն ամբողջությամբ տես՝ այստեղ:  

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ? նշելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արթուր Մանուկյանին:

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ Արթուր Մանուկյանը երդման արարողությամբ ստանձնել է պատգամավորի պարտականությունները:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Չի ընդունվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS