Տպել
13.09.2019
Ներկայացվել է ԵԱՀԿ «ՀՀ-ում ոստիկանություն-հասարակություն գործընկերության ամրապնդում» ծրագիրը
1 / 5

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է ԵԱՀԿ ազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորդբերգի հետ:

Արմեն Խաչատրյանը, ողջունելով հյուրին Ազգային ժողովում, կարեւորել է միջազգային կառույցների հետ գործակցությունն ու նրանց աջակցությամբ ոստիկանության համակարգում նախատեսվող բարեփոխումներն ու ոլորտում ծրագրերի իրականացումը:

Մոնա Նորդբերգը ներկայացրել է «ՀՀ-ում ոստիկանություն-հասարակություն գործընկերության ամրապնդում»  ծրագիրը, դրանով նախատեսված միջոցառումները: Կարեւոր է համարվել ոստիկան-հանրություն հարաբերություններում հմտությունների զարգացումը, ինչի համար ոստիկանության կրթահամալիրի որոշ դասախոսներ կվերապատրաստվեն:

Ոստիկան-ԶԼՄ-ներ փոխըմբռնումը զարգացնելու նպատակով կկազմակերպվի կլոր սեղան՝ ընտանեկան բռնությունների լուսաբանման հարցերով: «Այս դեպքերով հրապարակումները պետք է լինեն նպատակային»,-նշել է Մոնա Նորդբերգը: Ըստ նրա՝ նախատեսվում է իրականացնել նաեւ հարցում՝ թավշյա հեղափոխությունից հետո ա՞րդյոք բարձրացել է հանրության վստահությունը ոստիկանության նկատմամբ:

Արմեն Խաչատրյանը, խոսելով ոստիկանաքկան համակարգում կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ, տեղեկացրել է, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմքում եվրոպական երկրների փորձն է: Պատգամավորը կարեւորել է պարեկային ոստիկանության համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն է տալու արագ արձագանքել բոլոր իրավախախտումներին: «Ոստիկանը գործառույթները իրականացնելիս պետք է տեսանելի լինի հանրության շրջանում իր դրական կերպարով»,- ասել է Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ նաեւ փոխվելու է կադրերի ընտրության քաղաքականությունը: Կարեւորվելու են ոչ միայն արհեստավարժությունը, այլեւ բարոյահոգեբանական հատկանիշները:

Հանդիպմանը քննարկվել են բնագավառին առնչվող բազմաթիվ այլ հարցեր:


13.09.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը:   Խորհրդարանը երկրորդ ընթերցումով քննարկել է պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասի...