National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.9.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.09.2019
ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Լատվիա
1 / 7

ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 9-10-ը աշխատանքային այց է կատարել Լատվիա, որի շրջանակում մասնակցել է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների կիրառումը, ազգային խորհրդարանների առանցքային դերը» խորագրով խորհրդարանական համաժողովին: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Տարոն Սիմոնյանը եւ Նորա Առուստամյանը: 
  
Համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում` ներկայացվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների կատարման կարգավիճակը ԵԽԽՎ անդամ երկրներում, մատնանշվել են գործող լավագույն փորձը եւ խնդիրները, անդրադարձ է եղել նաեւ ԵԽԽՎ աշխատակազմի համապատասխան վերահսկողության գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքին: Հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցել է պանելային քննարկումներին՝ մասնավորապես անդրադառնալով Մարդու իրավունքների դատարանի որոշումներից բխող դատաիրավական համակարգի թերությունների եւ խնդիրների շտկմանն ուղղված գործնական քայլերի իրականացմանը: 
  
Աշխատանքային այցի շրջանակում Լենա Նազարյանը սեպտեմբերի 10-ին Լատվիայի Սաեյմայում հանդիպել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ  Ինես Լիբինա-Էգներին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լատվիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: 
  
Ողջունելով ՀՀ ԱԺ փոխնախագահին Լատվիայի Սաեյմայում՝ Ինես Լիբինա-Էգները, որը նաեւ ԵԽԽՎ-ում Լատվիայի պատվիրակության ղեկավարն է, նշել է, որ Լատվիան մեծապես կարեւորում է Հայաստանի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումն ու խորացումը: Նա պատրաստակամություն է հայտնել խորհրդարանական ձեւաչափով աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին: 
  
Լենա Նազարյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Լատվիայի Սաեյմայում ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը առաջիններից մեկը վավերացնելու համար՝ ընդգծել է, որ Հայաստան-Լատվիա խորհրդարանական կապերը եւ երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակի վրա: 
  
Նույն օրը տեղի է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանի հանդիպումը Լատվիայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար, Սաեյմայի փոխքարտուղար Մարիա Գոլուբեւայի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին եւ փոխադարձ այցելություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: 
 


11.09.2019
Շարունակվել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը, այնուհետեւ շարունակել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի  քննարկումը: Նախա...

11.09.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին Հայաստանում եւ շարունակել այն երկխոսությունը, որը սկսվել էր Վաշինգտոնու...

11.09.2019
Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է ընտրական բարեփոխումներին ուղղված գործընթացը: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնած բարեփոխումների աշխատանքային խմբի աշխատանքները, որի մասն են կազմում ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, իրականացվելու են մասնակցային եւ թափանցիկության սկզբ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am