Տպել
11.09.2019
Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է ընտրական բարեփոխումներին ուղղված գործընթացը: Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնած բարեփոխումների աշխատանքային խմբի աշխատանքները, որի մասն են կազմում ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, իրականացվելու են մասնակցային եւ թափանցիկության սկզբունքների համապատասխան: Սա նշանակում է, որ բոլոր շահագրգիռ կողմերի համար արդյունավետ մասնակցության իրական հնարավորություններ են ապահովելու թե՛ օրենսդրական փոփոխությունների նախագծի ստեղծման փուլում եւ թե՛ այդ նախագծի քննարկման ժամանակ: 
  
Այդ հնարավորությունները չեն սահմանափակվելու շահառուների հետ քննարկումներ կազմակերպելով, այլ նաեւ նախատեսում են հեռակա կարգով առաջարկությունների ներկայացում բոլոր հետաքրքրվածների համար: Այդ առաջարկությունները ներկայացնելու համար կարող եք օգտագործել սույն հղումը  եւ կամ electoralreform@parliament.am հասցեով ուղարկելով առաջարկները: 
  
Բացի այդ՝ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի աշխատանքների մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաեւ մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն նվազագույն փորձառություն ոլորտի հետ կապված: Ուստի համապետական ընտրությունների դիտորդական առաքելության իրականացրած եւ համապատասխան զեկույց հրապարակած բոլոր հասարակական կազմակերպությունները կարող են իրենց հայտը ներկայացնել սույն հղումով: