Տպել
06.09.2019
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆյա Հովսեփյանը, Հարություն Բաբայանը, Աննա Կոստանյանը, Վահագն Թեւոսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը սեպտեմբերի 6-ին  Արցախի Հանրապետություն կատարած այցի ընթացքում հյուրընկալվել են ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:

Հանդիպմանը ներկա  էր նաեւ ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը:

Մխիթար Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել ԱԺ  առաջիկա  նստաշրջանի ընթացքում  իր ղեկավարած հանձնաժողովի կողմից  իրականացվելիք  աշխատանքների վերաբերյալ:

 Զրուցակիցները քննարկել են  երկու հայկական  հանրապետությունների օրենսդրությունները  հնարավորինս ներդաշնակեցնելուն ուղղված հարցեր, անդրադարձել ոլորտային հանձնաժողովների միջեւ կապերն ամրապնդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Պատգամավորներն առանձնապես կարեւորել են երկու հանձնաժողովների կողմից  հուշագրի առաջիկա ստորագրումը, ինչը, ըստ նրանց,  նոր որակ  կհաղորդի միջխորհրդարանական համագործակցությանը: