Տպել
06.09.2019
Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը
1 / 5

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 69, սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 57 հարց:

Փոփոխություն է կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի 015-Ա որոշման մեջ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ներկայացմամբ քննարկվել եւ ի գիտություն է ընդունվել ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում արտաքին հարաբերությունների ոլորտում խորհրդարանական գործունեության վերաբերյալ տեղեկանքը:


06.09.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Աշխատանքային իրավունք եւ վերահսկողություն» թեմայով «Միջազգային Այցելու» ծրագրին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 7-28-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: ...

06.09.2019
Քննարկվել են բնապահպանության ոլորտի գալիք տարվա ծրագրերը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին սկսել է  «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բնապահպանության ոլորտի ծրագրերի  նախնական քննարկումը, ծանոթացել ոչ ֆինանսական ցու...

06.09.2019
Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հանձնաժողովի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆյա Հովսեփյանը, Հարություն Բաբայանը, Աննա Կոստանյանը, Վահագն Թեւոսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը սեպտեմբեր...

06.09.2019
Բարեկամական խմբի անդամները հյուրընկալել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները սեպտեմբերի 6-ին հանդիպել են մեր երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը կարեւորել է իր ղեկավարած խմբի առաջիկայում նախատեսվող այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանդիպման ընթացքում ա...

06.09.2019
Քննարկվել են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին եւ կադաստրի կոմիտեին 2020 թվականին նախատեսված ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 6-ի նիստում քննարկել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւկադաստրի կոմիտեի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: ՀՀ...

06.09.2019
ՀՀ եւ ԲՀ Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հանձնաժողովի համանախագահ ԲՀ  Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի 1915 թվական...