Տպել
05.09.2019
ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ
1 / 3

ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները սեպտեմբերի 5-ին հանդիպել են ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան   Ինգրիդա Լեւրենսիի (նստավայրը Թբիլիսի)  եւ մեր երկրում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի  հետ:
 

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը  կարեւորել է հայ-լատվիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը:

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության մակարդակը, արժեւորել միջխորհրդարանական փոխգործակցությունը միջազգային կառույցներում:

Լատվիայի Հանրապետության դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վստահեցրել, որ իր պաշտոնավարության տարիներին կանի հնարավորը զարգացնելու եւ խորացնելու երկու երկրների հարաբերությունները, միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...