National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
04.09.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.09.2019
Քննարկվել են ճանապարհային երթեւեկության, ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանն առնչվող նախագծեր եւ միջազգային համաձայնագրեր
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 4-ին հրավիրված նիստում քննարկել է երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգային հարցեր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ` քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի սեպտեմբերին: Նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում մասնագետների պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում եւ ստաժավորում, համատեղ գիտաժողովների, սեմինարների, աշխատանքային խորհրդակցությունների, ուսումնական վարժանքների կազմակերպում, գիտահետազոտական նախագծերի համատեղ պլանավորում, մշակում եւ իրականացում, արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ փոխօգնության տրամադրում:

Հարակից խոսքում պատգամավոր Տիգրան Կարապետյանը կարեւորելով օրենքի նախագծի ընդունմը, գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել` ընդգրկելու համար նստաշրջանի օրակարգի նախագծում:

Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի հեղինակած  «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով  կարգավորվում են ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսներով տեսանկարահանված կամ լուսանկարահանված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական վարույթների առանձնահատկությունները:

Համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ մեր երկրում վերջին 1 տարվա ընթացքում ստատիկ դիրքերում նոր տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքավորումներ չեն ավելացել, ինչի հետեւանքով որոշ կարգազանց վարորդներ հետզհետե շատացնում են իրենց կարգազանցությունները: Մահացությունների դեպքերը ՃՏՊ-ների հետեւանքով ավելացել են: Մայրաքաղաքում առավել վտանգավոր եւ երթեւեկության մասնակիցների կյանքին վտանգ սպառնացող խախտումներից են հանդիպակաց գոտի դուրս գալը չթույլատրված վայրերում, կարմիր լույսի տակ խաչմերուկն անցնելը, հետիոտնային անցման, ինչպես նաեւ մայթի վրա կայանելը եւ վարելը, իսկ երկրորդ շարքում կայանելու հետեւանքով մայրաքաղաքում անվերջ են թվում խցանումները:

Ըստ պատգամավորի՝ խախտումները պետք է արձանագրվեն բջջային հեռախոսներով կամ տեխնիկական տվյալներին համապատասխանող էլեկտրոնային այլ սարքերի միջոցով, որոնց համար կստեղծվի պետական սեփականություն հանդիսացող եւ համապատասխան մարմնի կողմից վերահսկվող ու կառավարվող էլեկտրոնային հավելված,  որում  գրանցվելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց նույնականացման տվյալները, որոնք ենթակա չեն հրապարակման: Քաղաքացիներին իրավախախտումներն արձանագրելու համար որեւէ աջակցություն չի տրամադրվելու: Շահերի բախումը եւ միտումնավոր գործունեությունը բացառելու նպատակով ամրագվելու են որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, քաղաքացին միեւնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ իրավախախտման հայտ կարող է փոխանցել ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ:

Կառավարությունը նախագծի վերաբերյալ տվել էր դրական եզրակացություն եւ ներկայացրել տեխնիկական բնույթի առաջարկություններ:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել, ինչպես նաեւ ներկայացրել մի շարք առաջարկություններ, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքի նախագծով հստակեցվում են մայր օրենքի որոշ դրույթներ: Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա  վերացնել  հակասությունը, որն առկա է օրենքի տարբեր դրույթների միջեւ:

Կառավարությունը կողմ էր նախագծի ընդունմանը: Օրենքի նախագծին պատգամավորները տվել են դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի հավաստմամբ՝ գործող օրենսդրությունը որոշ իրավահարաբերություններ ամբողջությամբ եւ հստակ չի կարգավորում, իսկ որոշ փաստացի գոյություն ունեցող իրավահարաբերություններ ընդհանրապես դուրս են մնացել օրենսդրական կարգավորումներից, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում: Նշվել է, որ  հստակ սահմանված չեն տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը: Տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը` համարանիշերը հանելու միջոցով արգելելու ընթացակարգը բավականին բարդ է եւ դժվար իրականացվող, ինչի պատճառով գործնականում գրեթե չի կիրառվում: Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների պարտականությունները հստակ սահմանված չեն, բացի այդ, առկա է հակասություն ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ, ինչի արդյունքում նույնիսկ շատ նվազ նյութական հետեւանքներով ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո (հատկապես` Երեւան քաղաքում) վարորդները ստիպված են լինում բավականին երկար սպասել պատահարի վայրում`  առաջանելով խցանումներ:

Ըստ փոխոստիկանապետի՝ օրենքների նախագծերի ընդունմամբ կվերացվեն վերոնշյալ խնդիրները եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման ու անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթեւեկության մասնակիցների պարտականությունները:

Պատգամավորներն իրենց ելույթներում կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթի վերաբերյալ եւ ներկայացրել դրական եզրակացություն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթով  նախատեսվում է վերանայել ճանապարհային երթեւեկության ոլորտում թույլ տրվող վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերը եւ ներդնել տուգանային (ոչ նյութական) միավորների համակարգ, որը միտված է լինելու ճանապարհային երթեւեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների կանխարգելմանը: Ոստիկանությունում առկա վիճակագրության հիման վրա կատարված կանխատեսումների համաձայն` նախագծերի ընդունման եւ նոր սանկցիաների կիրառման առաջին 12 ամսվա ընթացքում պետական բյուջեի մուտքերը, բոլոր հավասար պայմաններում, կարող են նվազել շուրջ 2.7 մլրդ. դրամի չափով: Միաժամանակ, տուգանային միավորների համակարգի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով պետական բյուջեի ծախսերը կավելանան 1.1 մլրդ դրամի չափով: Ծախսերը նախատեսվում է կատարել ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների հաշվին` նախահաշիվներում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով:

Փոխոստիկանապետի հավաստմամբ՝ օրենսդրական փաթեթը կյանքի կոչվելով կներդրվի երթեւեկության անվտանգության վերահսկողության միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ: Խստացվում են մի շարք խախտումների համար տուգանքների չափերը, ինչպես նաեւ նվազեցվում են որոշ խախտումների տուգանքների չափերը:

Հարակից խոսքում պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ նախագծերի փաթեթի ընդունումը պահանջված է:

Պատգամավորները կողմ արտահայտվելով՝ ներկայացրել են առաջարկություններ եւ փաթեթին տվել են դրական եզրակացություն՝ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նույնանուն երկու օրաենսդրական նախաձեռնություն՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են մարտական գործողությունների հետեւանքով, Հայաստանի Հանրապետության, ներառյալ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են հատուցման հիմնադրամի ստեղծման եւ գործունեության կարգն ու պայմանները:

Ըստ Գեւորգ Գորգիսյանի՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն իրողությամբ, որ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ փոխհատուցելու ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված բոլոր վնասները: Սակայն միայն մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ տուժած զինծառայողների մասով է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարում փոխհատուցումներ:

Առաջարկվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված բոլոր վնասները (այդ թվում՝ ոչ մարտական գործողությունների ժամանակ, բացառությամբ՝ իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետեւանքով ստացված վնասը) հատուցել Հիմնադրամի միջոցների հաշվին, քանի որ դա լիովին համապատասխանում է թե՛ Հիմնադրամի ստեղծման, թե՛ իրավական ակտի նպատակին, ինչպես նաեւ, ըստ հրապարակված տվյալների, Հիմնադրամը տիրապետում է համապատասպան ֆինանսական ռեսուրսների:

Նախագծի վերաբերյալ կառավարությունը դրական եզրակացություն չէր ներկայացրել:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է  առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում՝ նաեւ երրորդ խմբի հաշմանդամ զինծառայողների համար. սպայական կազմի զինծառայողին փոխհատուցել 35 միլիոն դրամի չափով,  ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողզին՝ 25 միլիոն դրամ եւ պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողի երրորդ խմբի հաշմանդամության դեպքում` 15.000.000 դրամ:

Ըստ Մանե Թանդիլյանի՝ հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները կազմում են մոտ 17 մլրդ դրամ, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումների գումարը կազմել է ընդամենը 1,2 մլրդ դրամ: Հետեւաբար նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությանը:

Քննարկման արդյունքում նախագծի քվեարկությունը հետաձգվել է: 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը քննարկման է ներկայացրել «Ռազմական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության եւ Լիբանանի Հանրապետության միջեւ» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերին: Կարգավորվում են երկու պետությունների միջեւ անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության, ռազմական արդյունաբերության, ռազմական գիտատեխնիկան հետազոտությունների, նյութատեխնիկան ապահովման աջակցության, ռազմական բժշկության եւ այլ ուղղություններ, ինչպես նաեւ կողմերի համաձայնությամբ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ:

Գաբրիել Բալայանը նաեւ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել համաձայնագրում եւ դրա հավելված հրահանգում, որով սահմանվում է զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով զինվորական նամակագրության առաքման կարգը: Արձանագրությունը ստորագրվել է 2018-ի դեկտեմբերին:

Քննարկման արդյունքում երկու օրենքների նախագծերը ստացել են դրական եզրակացություն՝ ընդգրկվելու համար նստաշրջանի օրակարգի նախագծում:

Պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Հակոբ Սիմիդյանի հեղինակած  «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումները հեղինակների առաջարկությամբ հետաձգվել են» 
 


04.09.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակել է հերթական նիստի աշխատանքը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակել է  նախօրեին  հրավիրված հերթական նիստի աշխատանքը: Հանձնաժողովականները ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացմամբ  քննարկել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղի...

04.09.2019
Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 4-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ...

04.09.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացած նիստում  քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք կընդգրկվեն  ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նա...

04.09.2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել  է արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: ...

04.09.2019
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական  հանձնաժողովում  ստորագրվել է համագործակցության   բազմակողմ  հուշագիր: Ստեղծված հարթակը միտված է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական  հանրույթի միտքն ու   փորձագիտական  ներու...

04.09.2019
Հանձնաժողովի նիստի օրակարգում սպորտին առնչվող եւ աշխատանքային խումբ ձեւավորելու հարցերն էին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի հեղի...

04.09.2019
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանը սեպտեմբերի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի...

04.09.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ժամը 14:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

04.09.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

04.09.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք  նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

04.09.2019
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

04.09.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS