ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունմամբ կբացառվի աշխատանքի ընդունելիս գործատուների կողմից կիրառվող խտրականությունը՝ կապված սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հետ:
Ինչպես նշել է Տիգրան Որիխանյանը՝ գործատուները քաղաքացիներին աշխատանքի ընդունելիս խտրական մոտեցում են ցուցաբերում՝ մասնավորապես նշելով տարիքային որոշակի սահմանափակումներ:
Հանձնաժողովը հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ ,Լուսավոր Հայաստանե խմբակցության հեղինակած «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը: Փոփոխությունները նպատակ ունեն հնարավորություն ընձեռել նաեւ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ օգտվելու այն բոլոր իրավունքներից, որոնք սահմանված են ինչպես 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, այնպես էլ մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների համար:
Նախագծի ընդունմամբ բարձրագույն եւ միջնակարգ-մասնագիտական հաստատություններում անվճար ուսանելու հնարավորություն կունենան նաեւ հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիները՝ անկախ սոցիալական վիճակից:
Հանձնաժողովի հավանությանն է արժանացել նաեւ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Հերիքնազ Տիգրանյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է առաջին ընթերցմամբ եւ միտված է պայմանագրային հիմունքներով աշխատանքի ընդունվող քաղաքացիների շահերի պաշտպանությանը:
Աշխատող քաղաքացիների շահերի պաշտպանությանն էր ուղղված նաեւ պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եւս քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով:
Առաջարկվում է «ՀՀ Ազգային ժողովի ախատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը լրացնել դրույթով, ըստ որի՝ պետական ծառայողն ունի ամենամյա նվազագույն եւ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք: Պետական ծառայողի ամենամյա արձակուրդի տեւողությունը 20 աշխատանքային օր է, իսկ լրացուցիչ արձակուրդի տեւողությունը` չորս աշխատանքային օր:
Հեղինակի տեղեկացմամբ՝ աշխատանքային օրենսդրությունը, մասնավորապես ամենամյա արձակուրդին վերաբերող դրույթները տարածվում են Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայություն իրականացնող ծառայողների նկատմամբ, սակայն լրացուցիչ արձակուրդի մասով կիրառվում է խտրական մոտեցում: Ուստի, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, նպատակահարմար է համարվել ,ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասինե ՀՀ օրենքում առաջարկել համապատասխան փոփոխություններ՝ Աժ աշխատակազմում պետական ծառայողների հանդեպ առկա անարդարությունը վերացնելու համար:
Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն առաջարկել է փոփոխությունից օգտվելու հնարավորություն տալ նաեւ ամենամյա արձակուրդից նախկինում օգտված անձանց, ինչը սակայն ընդունելի չի համարել հեղինակ Արտակ Մանուկյանը՝ նշելով, որ առաջարկի ընդունումը տարատեսակ խնդիրների կհանգեցնի:
Պարզաբանվել է, որ արձակուրդային հավելյալ 4 օր ստանալուց ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները զրկվել են դեռեւս 2017 թվականին իրականացված որոշ օրենսդրական փոփոխությունների հետեւանքով, իսկ այս տարի շուրջ 163 պետծառայողներից մոտ 63-ը դեռեւս ամբողջությամբ չեն օգտագործել իրենց ամենամյա արձակուրդը:
Հեղինակն առաջարկել է, որպեսզի փոփոխությունն ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Տեխնիկական բնույթի փոփոխություն է նախատեսվում կատարել առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրենքի նախագծով, որի հեղինակը պատգամավոր Գեւորգ Պապոյանն է:
Օրենսդրական երեք նախագծերի քննարկումը լրամշակելու նպատակով մինչեւ երկու ամսով հետաձգվել է:
Քննարկվել են ճանապարհային երթեւեկության, ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանն առնչվող նախագծեր եւ միջազգային համաձայնագրեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 4-ին հրավիրված նիստում քննարկել է երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգային հարցեր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակել է հերթական նիստի աշխատանքը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակել է նախօրեին հրավիրված հերթական նիստի աշխատանքը: Հանձնաժողովականները ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացմամբ քննարկել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղի...
Քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 4-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ...
Արարատ Միրզոյանը մասնակցել է արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: ...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստորագրվել է համագործակցության բազմակողմ հուշագիր: Ստեղծված հարթակը միտված է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական հանրույթի միտքն ու փորձագիտական ներու...
Հանձնաժողովի նիստի օրակարգում սպորտին առնչվող եւ աշխատանքային խումբ ձեւավորելու հարցերն էին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի հեղի...
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանը սեպտեմբերի 4-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ժամը 14:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...