Տպել
04.09.2019
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
1 / 17

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ  ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական  հանձնաժողովում  ստորագրվել է համագործակցության   բազմակողմ  հուշագիր: Ստեղծված հարթակը միտված է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական  հանրույթի միտքն ու   փորձագիտական  ներուժը  ծառայեցնելու  խորհրդարանի  վերահսկողական գործառույթների  ամբողջական  իրականացմանը:  Ըստ հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի՝ սա   վաղուց սպասված նախաձեռնություն էր:  Պատգամավորը փաստել է, որ այն  լավագույն   միջոցն է  ոլորտում ունենալ այնպիսի գիտական ներուժ,  ինչը թույլ կտա համարժեք արձագանքելու մեր երկրի առջեւ ծառացած  տնտեսական խնդիրների լուծմանը:  Բազմակողմ հանդիպմանը  քննարկվել են  հուշագրից բխող աշխատաքային մոտեցումները: Անդրադարձ է  կատարվել տնտեսական ոլորտին վերաբերող    օրակարգային  մի շարք հարցերի:  Փաստաթղթի տակ այս պահի դրությամբ ստորագրությունն է դրել 8 կառույց: Ցանկում ընդգրկված են բուհական հաստատություններ, հետազոտական կենտրոններ, հասարակական  ու մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպություններ: Ինչպես փաստել է հանձնաժողովի նախագահը սա միայն սկիզբն է, հարթակը լինելու է բաց, հուշագրին  ընթացիկ   կարող են միանալ  տարբեր  կազմակերպություններ: Համագործակցության նպատակը մեկն է՝ պարբերաբար ընդլայնել տնտեսագիտական ներուժը: