Տպել
03.09.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ին կայացած հերթական նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Հանձնաժողովը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի ներկայացմամբ քննարկել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթով առաջարկվում է բարձրացնել գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները դարձնել համարժեք, ինչպես նաեւ վերացնել ստեղծված անպատժելիության մթնոլորտը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը հանձնաժողովականներին տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ եղել է աշխատանքային քննարկում, որի արդյունքում նախագծերի փաթեթը լրամշակվել է եւ արդեն իսկ ներկայացվում է փոփոխված տարբերակը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած  «ՀՀ քրեական օրենսգրքում»  լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին»  օրենսդրական փաթեթով առաջարկվում է քրեականացնել ՀՀ-ում  կենդանիների  խեղման, ոչնչացման, խոշտանգման դեպքերը:

Կենդանիների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսեւորումներով եւ հանգեցրել դրանց  ոչնչացմանը կամ խեղմանը պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից  մինչեւ երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթի մշակման փուլում ուսումնասիրվել է միջազգային փորձը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ամբողջությամբ ընդունելի են հեղինակների կողմից:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ներկայացմամբ հանձնաժողովականները քննարկել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի 37-րդ հոդվածը լրացնել նոր՝ 8.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված վարչական իրավախախտումների դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նույն օրենսգրքում առաջարկում է կատարել մեկ այլ փոփոխություն եւս, որով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին առաջարկվում է  ճանաչել հարկային մարմինը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է 37-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Քրեակատարողական ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է, իսկ  օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունից եւ երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունից հանել «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» բառերը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած մեկ այլ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ հիմնական զեկուցող Արման Բաբաջանյանի, միտված է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքն առավել արդյունավետ եւ հաշվետվողական դարձնելուն, ինչպես նաեւ հանձնաժողովների դերի բարձրացման անհրաժեշտությամբ:

Պատգամավորը նշել է, որ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո որեւէ գործուն քայլ չի կատարվել խորհրդարանի դերի բարձրացման ուղղությամբ: Հեղինակների համոզմամբ՝ այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է սկսել խորհրդարանի կառուցվածքային հիմնական միավորներից՝ մշտական հանձնաժողովներից:

Հանձնաժողովականները օրինագծին տվել են դրական եզրակացություն, պայմանով, որ այն իրենց առաջարկների հիման վրա կվերախմբագրվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ներկայացված օրինագծերին՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել տասնվեց տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը, չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովը նիստը կշարունակի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին:


29.03.2024
Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Թիվ մեկ խնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եւ Հայաստանի անվտանգային հարցերը լուծելն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Խորհրդարանականն անդրադարձել է օրենսդիր մարմնո...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին, 414 սրահում կկայանա Գիտության, կրթությ...