Տպել
03.09.2019
Քննարկվել են «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծրագրերը
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ի նիստում  քննարկել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: 
  
ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Խաչատուր Խաչիկյանը ներկայացրել է կոմիտեի կողմից իրականացվող բյուջետային ծրագրերը եւ միջոցառումները, անդրադարձել «Միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորում» ծրագրի գերակա ուղղություններին ու ոլորտային ծախսերին: Բանախոսի ներկայացմամբ՝ 2018 թվականին իրականացվել է 48 տեսչական ստուգում, 2019-ին եւ 2020-ին նախատեսվում է իրականացնել 46-ը: Կոմիտեն 2018 թվականին ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց տրամադրել է 695 լիցենզիա, 2019-ին նախատեսվում է տրամադրել 762 լիցենզիա, իսկ 2020-ին՝ 715: 
  
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարներ Արտակ Քամալյանը եւ Ավագ Ավանեսյանը ներկայացրել են կառույցի ընդհանուր բյուջեի ցուցանիշները: 
  
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2020 թվականին պետական բյուջետային հայտով նախատեսել է իրականացնել շուրջ 13 ծրագիր, 58 միջոցառում: Վերջիններիս իրականացման համար նախատեսված է 29 մլրդ 649 մլն դրամ: 
  
Ըստ բանախոսների՝ տնտեսական քաղաքականության տեսլականը կառուցվում է համաշխարհայնացման, արդյունավետ առեւտրատնտեսական հարաբերությունների ու տեխնոլոգիական զարգացումների համատեքստում՝ ապահովելով ազատ մրցակցություն ու օրինակելի գործարար միջավայր: