National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
03.09.2019
Ազգային ժողովում մեկնարկել են «Էկոլոգիական քաղաքականության մասին» եւ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքների նախագծերի մշակման աշխատանքները
1 / 4

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել են «Էկոլոգիական քաղաքականության մասին» եւ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման աշխատանքները՝ հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի եւ հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ:

Նախագծերի մշակման գործընթացում  հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի ԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի եւ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ օգտագործում» ծրագրի միջեւ համագործակցության արդյունքում տրամադրվելու է փորձագիտական աջակցություն:

Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ նախագծերն առանցքային նշանակություն ունեն ՀՀ էկոլոգիական օրենսդրության համակարգն ամբողջացնելու համատեքստում: Մասնավորապես, «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը պետք է սահմանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների կառավարման ոլորտի հիմնական գործիքները եւ իրավական ինստիտուտները: Դրանք պետք է ներդաշնակորեն զուգորդվեն ճյուղային օրենքներում ամրագրված գործիքների հետ:

Օրենսդրական նախաձեռնություններն առաջիկա երկու ամսում, ըստ բովանդակային բաժանումների, քննարկվելու են հանձնաժողովում ձեւավորված աշխատանքային խմբերում:

Հանրության շահերին  առնչվող այս նախագծերի ընդլայնված քննարկմանը կհրավիրվեն նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցները կարեւորել եւ հրատապ են համարել  վերոնշյալ, ինչպես նաեւ բնապահպանությանն ու շրջակա միջավայրին, հանքարդյունաբերությանը, ջրային ռեսուրսների կառավարմանը վերաբերող  օրենսդրական նախաձեռնությունների եւ հայեցակարգերի մշակումն ու  ընդունումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS