National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
04.12.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
03.09.2019
Նիստում քննարկվել են Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրներ
1 / 4

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրել է հերթական նիստ:

ՀՀ կառավարության որոշմամբ հետաձգվել է երկրորդ ընթերցմամբ քննարկվելիք «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հանձնաժողովում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի, ԵԱՏՄ եւ տարածաշրջանի երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանների մասնակցությամբ քննարկվել են Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրներ:

Խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից հանձնաժողովի նախագահը կարեւորել է նմանատիպ քննարկումների անցկացումը եւ ընդգծել, որ դրանք շարունակական կլինեն:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի խնդիրներին, մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված մեր երկրին տրված որոշ արտոնությունների ավարտին եւ  արտոնությունը շարունակելու կոնսեսուսի ձեռքբերման հնարավորությանը եւ այլն:

Մասնակիցներն անհրաժեշտ են համարել խորհրդարանական շփումների ընթացքում բարձրաձայնել ԵԱՏՄ միասնական շուկայում արգելքների վերացմանն առնչվող հարցերը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մեր երկրի համար կարեւոր հարցերում դեսպանների դերակատարությանը:
 


04.12.2020
ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արգիշտի Մեխակյանը դեկտեմբերի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրա...

04.12.2020
Արարատ Միրզոյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին:   ...

04.12.2020
Քննարկվել են ՀՀ հողային եւ ջրային օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ դեկտեմբերի 4-ին հերթական նիստն է գումարել: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել «ՀՀ հողային օր...

04.12.2020
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS