National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.09.2019
Նիստում քննարկվել են Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրներ
1 / 4

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրել է հերթական նիստ:

ՀՀ կառավարության որոշմամբ հետաձգվել է երկրորդ ընթերցմամբ քննարկվելիք «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հանձնաժողովում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի, ԵԱՏՄ եւ տարածաշրջանի երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանների մասնակցությամբ քննարկվել են Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրներ:

Խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից հանձնաժողովի նախագահը կարեւորել է նմանատիպ քննարկումների անցկացումը եւ ընդգծել, որ դրանք շարունակական կլինեն:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի խնդիրներին, մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված մեր երկրին տրված որոշ արտոնությունների ավարտին եւ  արտոնությունը շարունակելու կոնսեսուսի ձեռքբերման հնարավորությանը եւ այլն:

Մասնակիցներն անհրաժեշտ են համարել խորհրդարանական շփումների ընթացքում բարձրաձայնել ԵԱՏՄ միասնական շուկայում արգելքների վերացմանն առնչվող հարցերը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մեր երկրի համար կարեւոր հարցերում դեսպանների դերակատարությանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am