National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.04.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
03.09.2019
Քննարկվել են արտաբյուջեին, բանկերում ավանդների սահմանաչափերին, հաշվապահական հաշվառմանն առնչվող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրած նիստում քննության է առել ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգային մի շարք հարցեր:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է  սահմանափակել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը: Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշվիներում առկա եւ հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ՝ ապահովելով դրանց հետագա բաշխումն անհրաժեշտ ուղղություններով: Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ նախագծերի ընդունմամբ կապահովվի հանրային միջոցների այնպիսի բաշխման համակարգի ստեղծումը, որը կերաշխավորի մի կողմից տնտեսության զարգացման եւ մյուս կողմից՝ պետության անվտանգության ու հասարակության սոցիալական կարիքների հավասարակշռված իրականացման նախադրյալների ապահովումը:

Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը կարեւոր է համարել օրենսդրական փաթեթի ընդունումն ու գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»   օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը: Գործող օրենքով սահմանված են հատուցման՝ հինգ եւ տասը միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ: Նախագծով առաջարկվում է դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափը բարձրացնել երկու միլիոն դրամով: Հեղինակի հավաստմամբ՝ նախագծի ընդունումը կխթանի հանրապետությունում ներդրումային ակտիվությունը՝ մի կողմից նվազեցնելով ավանդների դուրսբերումը, մյուս կողմից՝ ներգրավելով նոր ակտիվներ բանկային համակարգ:

Քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցչի՝ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետաձգել հարցի քննարկումը, լրամշակել եւ հանդես գալ համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ:

«Հաշվապահական հաշվառման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթով  սահմանվում են հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորվում են հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ: Օրենքը տարածվում է ՀՀ-ում պետական գրանցում ունեցող իրավաբանական անձանց (ներառյալ` դրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների վրա: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ հիմնական նպատակը աուդիտի որակի բարձրացումն է:

Ելնելով հարցի կարեւորությունից՝ հարակից զեկուցող պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն առաջարկել է հետաձգել հարցի քվեարկությունը, կազմակերպել աշխատանքային քննարկումներ, անհրաժեշտության դեպքում հրավիրել խորհրդարանական լսումներ: Փոխնախարարը տվել է իր համաձայնությունը: Պատգամավորներն օրենսդրական փաթեթին կանդրադառնան մշտական հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով  է փորձ արվում առավել հուսալի դարձնել ավանդների երաշխավորության համակարգը, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի ներդրումներ կատարելու համար: Մանե Թանդիլյանի հավաստմամբ՝ առաջարկվում է դրամով ավանդների համար սահմանել 15 մլն ՀՀ դրամ, արտարժույթով ավանդների համար՝ 10 մլն ՀՀ դրամ երաշխավորված ավանդի չափ: Մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ փոփոխությունը կարող է դառնալ Սփյուռքի կողմից մեր երկրի տնտեսության զարգացմանը մասնակցելու խթան, ինչպես նաեւ բարձրացնել բանկային համակարգի նկատմամբ գրավչությունն օտարերկրացիների մոտ՝ հաշվի առնելով նաեւ, որ ոչ ռեզիդենտների խնայողություններն էականորեն ավելի մեծ են ՀՀ քաղաքացիների խնայողություններից եւ առկա երաշխավորության չափերից:

Կառավարությունը դրական եզրակացություն չէր ներկայացրել: Կողմ չեն արտահայտվել նաեւ հանձնաժողովականները: Նշվել է, որ չկան հստակ եւ հիմնավորված վերլուծություններ. արդյո՞ք երաշխավորված ավանդի չափի բարձրացումը կխթանի ներդրումները դեպի բանկային համակարգ:

1կողմ, 4դեմ, 1ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չի ստացել դրական եզրակացություն:

Պատգամավոր Արտակ Մանուկյանը լրամշակման նպատակով հետաձգել է հեղինակած «Թվային ֆինանսական ակտիվների մասին» օրենքի նախագծի քննարկումը:


14.04.2021
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույց. Արման Բաբաջանյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույց. ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

14.04.2021
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույց. Սարգիս Ալեքսանյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկում: ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...

14.04.2021
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույց. Աննա Կոստանյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Քննարկվեց Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի հարցը՝ կից տեսանյութում: ...

14.04.2021
Կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին
Ապրիլի 14-ի ՀՀ ԱԺ վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ»  սահմանադրական օրենքի համաձայն` Կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին: ...

14.04.2021
Պատգամավորի ելույթը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անունից
Ապրիլի 14-ին Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անունից հանդես եկավ Բաբկեն Թունյանը: Պատգամավորը նշեց, որ նախորդ տարվա հաշվետվության՝ տնտեսությանը վերաբերող ոլորտները քննարկվել են իր նախագ...

14.04.2021
Խորհրդարանը շարունակեց Կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկումը
Ապրիլի 14-ին խորհրդարանը շարունակեց ՀՀ կառավարության  ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անունից հարակից ելույթ ունեցավ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը: Նրա դիտարկմամբ՝ 202...

14.04.2021
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույց. Սրբուհի Գրիգորյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույց. ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ...

14.04.2021
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույց. Անի Սամսոնյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցի շրջանակում ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:...

14.04.2021
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույց. Գեւորգ Գորգիսյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ապրիլի 14-ին կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը քննարկվեց: ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցի մանրամասները՝ տեսանյութում:  ...

14.04.2021
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույց. Հովիկ Աղազարյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ազգային ժողովը քննարկեց Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը: Վարչապետին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:...

14.04.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հարկային եւ մաքսային արտոնություններ նախատեսող օրենքի նախագծին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 14-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ  դրական եզրակացություն տրվեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենք...

14.04.2021
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույց. Ալեն Սիմոնյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

14.04.2021
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույց. Գոռ Գեւորգյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման շրջանակում ԱԺ պատգամավորները հարց են ուղղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կից տեղադրված տեսանյութում ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանի հարցն է:...

14.04.2021
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույց. Թագուհի Թովմասյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Խորհրդարանի ապրիլի 14-ի նիստում քննարկվեց Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը: Հարցուպատասխանի ձեւաչափում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Մանրամասները՝ տեսանյութում:...

14.04.2021
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց. Տիգրան Ուրիխանյանի հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ընթացքում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

14.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
Ազգային ժողովի ապրիլի 14-ի հերթական նիստում քննարկվեց ՀՀ  2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Մ...

14.04.2021
Խորհրդարանն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը
Ապրիլի 14-ին խորհրդարանը շարունակեց հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները: ...

14.04.2021
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին, նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...

14.04.2021
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 14.04.2021 ժամը 13:30 214 սենյակ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS