National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
26.02.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
 
03.09.2019
Քննարկվել են արտաբյուջեին, բանկերում ավանդների սահմանաչափերին, հաշվապահական հաշվառմանն առնչվող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ սեպտեմբերի 3-ին հրավիրած նիստում քննության է առել ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգային մի շարք հարցեր:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է  սահմանափակել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ արտաբյուջետային հաշիվներ ունենալու հնարավորությունը: Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշվիներում առկա եւ հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն համապատասխան բյուջեներ՝ ապահովելով դրանց հետագա բաշխումն անհրաժեշտ ուղղություններով: Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ նախագծերի ընդունմամբ կապահովվի հանրային միջոցների այնպիսի բաշխման համակարգի ստեղծումը, որը կերաշխավորի մի կողմից տնտեսության զարգացման եւ մյուս կողմից՝ պետության անվտանգության ու հասարակության սոցիալական կարիքների հավասարակշռված իրականացման նախադրյալների ապահովումը:

Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը կարեւոր է համարել օրենսդրական փաթեթի ընդունումն ու գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին՝ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»   օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը: Գործող օրենքով սահմանված են հատուցման՝ հինգ եւ տասը միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ: Նախագծով առաջարկվում է դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափը բարձրացնել երկու միլիոն դրամով: Հեղինակի հավաստմամբ՝ նախագծի ընդունումը կխթանի հանրապետությունում ներդրումային ակտիվությունը՝ մի կողմից նվազեցնելով ավանդների դուրսբերումը, մյուս կողմից՝ ներգրավելով նոր ակտիվներ բանկային համակարգ:

Քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցչի՝ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետաձգել հարցի քննարկումը, լրամշակել եւ հանդես գալ համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ:

«Հաշվապահական հաշվառման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթով  սահմանվում են հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորվում են հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ: Օրենքը տարածվում է ՀՀ-ում պետական գրանցում ունեցող իրավաբանական անձանց (ներառյալ` դրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների վրա: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ հիմնական նպատակը աուդիտի որակի բարձրացումն է:

Ելնելով հարցի կարեւորությունից՝ հարակից զեկուցող պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն առաջարկել է հետաձգել հարցի քվեարկությունը, կազմակերպել աշխատանքային քննարկումներ, անհրաժեշտության դեպքում հրավիրել խորհրդարանական լսումներ: Փոխնախարարը տվել է իր համաձայնությունը: Պատգամավորներն օրենսդրական փաթեթին կանդրադառնան մշտական հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով  է փորձ արվում առավել հուսալի դարձնել ավանդների երաշխավորության համակարգը, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի ներդրումներ կատարելու համար: Մանե Թանդիլյանի հավաստմամբ՝ առաջարկվում է դրամով ավանդների համար սահմանել 15 մլն ՀՀ դրամ, արտարժույթով ավանդների համար՝ 10 մլն ՀՀ դրամ երաշխավորված ավանդի չափ: Մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ փոփոխությունը կարող է դառնալ Սփյուռքի կողմից մեր երկրի տնտեսության զարգացմանը մասնակցելու խթան, ինչպես նաեւ բարձրացնել բանկային համակարգի նկատմամբ գրավչությունն օտարերկրացիների մոտ՝ հաշվի առնելով նաեւ, որ ոչ ռեզիդենտների խնայողություններն էականորեն ավելի մեծ են ՀՀ քաղաքացիների խնայողություններից եւ առկա երաշխավորության չափերից:

Կառավարությունը դրական եզրակացություն չէր ներկայացրել: Կողմ չեն արտահայտվել նաեւ հանձնաժողովականները: Նշվել է, որ չկան հստակ եւ հիմնավորված վերլուծություններ. արդյո՞ք երաշխավորված ավանդի չափի բարձրացումը կխթանի ներդրումները դեպի բանկային համակարգ:

1կողմ, 4դեմ, 1ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չի ստացել դրական եզրակացություն:

Պատգամավոր Արտակ Մանուկյանը լրամշակման նպատակով հետաձգել է հեղինակած «Թվային ֆինանսական ակտիվների մասին» օրենքի նախագծի քննարկումը:


26.02.2021
Պետբյուջեում մեծ կշիռ են ունեցել կենսաթոշակներն ու նպաստները
2020-ի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցը  ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց փետրվարի 26-ի նիստում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման վրա բացասական ազդեցություն է թողել հ...

26.02.2021
ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել օրեր ...

26.02.2021
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծին եւ կից օրենսդրական փաթեթին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկ...

26.02.2021
ԱԺ նախագահը հանդիպել է Հանրապետության նախագահին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում:   ...

26.02.2021
ԱԺ խորհրդի նիստը չի կայացել
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել: ...

26.02.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումներ
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...

26.02.2021
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` 26.02.2021 ժամը 14:00 214 սենյակ,Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով`    26.02.2021ժամը 10:00114 սենյակ,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS