Տպել
02.09.2019
Քննարկվել են քաղաքաշինության, տարածքային կառավարման, ենթակառուցվածքների եւ էներգետիկ բնագավառների 2020 թվականի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 2-ին հրավիրված աշխատանքային նիստում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հավաստմամբ՝ 2020 թվականին բնագավառին նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ 682 միլիոն դրամ, կիրականացվի երկու ծրագիր, որոնք ներառում են մի շարք միջոցառումներ: Կոմիտեի ապարատի պահպանման համար կհատկացվի 618 միլիոն դրամ, որի մեջ մեծ բաղադրիչ է կազմում աշխատավարձի ֆոնդը: Արագածոտնի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում նախատեսվում են կառուցել 5 բազմաբնակարան շենքեր: Սկսվել են դրանց նախագծահետազոտական աշխատանքները:

Պատգամավորները ներկայացրել են առաջարկություններ եւ բարձրաձայնել հարցեր, որոնք առնչվել են Երեւանի գլխավոր հատակագծի թարմացմանը, սեյսմիկ անվտանգությանը, աղետի գոտու վերականգնմանը, շինարարության որակի վերահսկողությանը: Վահագն Վերմիշյանը նշել է, որ վերահսկողությունը գտնվում է ցածր մակարդակի վրա, սակայն այդ ուղղությամբ տարվում են նպատակային աշխատանքներ, քանի որ շինարարության որակից է կախված սեյսմիկ անվտանգությունը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը տեղեկացրել է, որ բնագավառին ընդհանուր նախատեսվել է հատկացնել 280 միլիարդ 643 միլիոն 179 հազար դրամ: Էներգետիկ ոլորտին կհատկացվի 41 միլիարդ 300 միլիոն դրամ: Հիմնանորոգումը հնարավորություն կտա երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Հանրապետությունում գործում են 187 փոքր հէկ-եր, ներկայում ընթանում է 32-ի շինարարությունը: 2020-ին կկառուցվեն արեւային էլեկտրակայաններ: Կիրականացվեն մի շարք ծրագրեր:

Ջրային ոլորտի պատասխանատուն նշել է, որկյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր: «Ջրառ» փբը-ին կհատկացվի 350 միլիոն դրամ: Ըստ նրա՝ ոռոգման համակարգում գումարների հավաքագրումը ցածր տոկոս է, ինչը ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնեցնում ջուր մատակարարող կազմակերպություններին:

Քննարկման ընթացքում պատգամավորներն արձանագրել են որոշ ծրագերի արդյունավետության ցուցանիշների թերի լինելն ու առաջարկել մասնագետների աջակցությամբ շտկել դրանք: 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...