Տպել
02.09.2019
Քննարկվել են քաղաքաշինության, տարածքային կառավարման, ենթակառուցվածքների եւ էներգետիկ բնագավառների 2020 թվականի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 2-ին հրավիրված աշխատանքային նիստում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հավաստմամբ՝ 2020 թվականին բնագավառին նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ 682 միլիոն դրամ, կիրականացվի երկու ծրագիր, որոնք ներառում են մի շարք միջոցառումներ: Կոմիտեի ապարատի պահպանման համար կհատկացվի 618 միլիոն դրամ, որի մեջ մեծ բաղադրիչ է կազմում աշխատավարձի ֆոնդը: Արագածոտնի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում նախատեսվում են կառուցել 5 բազմաբնակարան շենքեր: Սկսվել են դրանց նախագծահետազոտական աշխատանքները:

Պատգամավորները ներկայացրել են առաջարկություններ եւ բարձրաձայնել հարցեր, որոնք առնչվել են Երեւանի գլխավոր հատակագծի թարմացմանը, սեյսմիկ անվտանգությանը, աղետի գոտու վերականգնմանը, շինարարության որակի վերահսկողությանը: Վահագն Վերմիշյանը նշել է, որ վերահսկողությունը գտնվում է ցածր մակարդակի վրա, սակայն այդ ուղղությամբ տարվում են նպատակային աշխատանքներ, քանի որ շինարարության որակից է կախված սեյսմիկ անվտանգությունը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը տեղեկացրել է, որ բնագավառին ընդհանուր նախատեսվել է հատկացնել 280 միլիարդ 643 միլիոն 179 հազար դրամ: Էներգետիկ ոլորտին կհատկացվի 41 միլիարդ 300 միլիոն դրամ: Հիմնանորոգումը հնարավորություն կտա երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Հանրապետությունում գործում են 187 փոքր հէկ-եր, ներկայում ընթանում է 32-ի շինարարությունը: 2020-ին կկառուցվեն արեւային էլեկտրակայաններ: Կիրականացվեն մի շարք ծրագրեր:

Ջրային ոլորտի պատասխանատուն նշել է, որկյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր: «Ջրառ» փբը-ին կհատկացվի 350 միլիոն դրամ: Ըստ նրա՝ ոռոգման համակարգում գումարների հավաքագրումը ցածր տոկոս է, ինչը ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնեցնում ջուր մատակարարող կազմակերպություններին:

Քննարկման ընթացքում պատգամավորներն արձանագրել են որոշ ծրագերի արդյունավետության ցուցանիշների թերի լինելն ու առաջարկել մասնագետների աջակցությամբ շտկել դրանք: 
 


02.09.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է ուսման մեջ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման նպատակով  սեպտեմբերի 2-ին հանդիպել է ուսման մեջ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ոլորտի խնդի...

02.09.2019
Քննարկվել են ջրային ոլորտին վերաբերող մի շարք նախագծեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքո...

02.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը` Ստեփանակերտում
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Արցախի Հանրապետության անկախության տոնին մասնակցելու նպատակով գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտում:Պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվե...

02.09.2019
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին...