Տպել
30.08.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
1 / 2

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը եւ Սերգեյ Բագրատյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Դեսպանը հետաքրքրվել է, թե  խմբակցությունն ինչպիսի օրենսդրական  նախաձեռնություններով է հանդես գալու աշնանային նստաշրջանի ընթացքում: Այս համատեքստում խորհրդարանականները տեղեկացրել են, որ նախաձեռնությունները լինելու են տարբեր ուղղություններով՝ մարդու իրավունքների պաշտպանություն, տնտեսական, հակակոռուպցիոն ռազմավարություն: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Նաիրա Զոհրաբյանը խոսել է նաեւ կանանց հանդեպ տեղի ունեցող բռնության խնդրի եւ դրան առնչվող օրենսդրական կարգավորումների մասին: Անդրադարձ է կատարվել նաեւ այս օրերին արդիական հարցին՝ Ամուլսարի խնդրին:

Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու նպատակով գործակցել խորհրդարանական խմբակցությունների հետ:



30.08.2019
Շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին հրավիրած աշխատանքային նիստում քննության է առել առողջապահության բնագավառի 2020 թվականի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: Առողջապահությունը մեր երկրի պետական քաղաքականության ...