Տպել
30.08.2019
Շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին հրավիրած աշխատանքային նիստում քննության է առել առողջապահության բնագավառի 2020 թվականի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

Առողջապահությունը մեր երկրի պետական քաղաքականության գերակա ուղղություններից է: Ոլորտում քաղաքականությունն ուղղված է հիվանդությունների կանխարգելմանը` առողջ կենսակերպի պայմաններ ստեղծելու միջոցով: Կառավարությունը շարունակելու է իրականացվող բարեփոխումները` նպատակ հետապնդելով ծառայությունների մատչելիության, հասանելիության եւ որակի բարձրացման ճանապարհով բարելավել բնակչության առողջական վիճակի բնութագրիչները: Մատուցվող հիմնական ծառայությունների շրջանակը ընդգրկում է՝ մարդու եւ հանրային առողջության պահպանումը, բնակչության առողջության բարելավումը, հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, որակյալ բուժօգնության մատուցումը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ բնագավառին նախատեսվում է հատկացնել 107 միլիարդ դրամ: Հանրային առողջության պահպանման ծրագրի իրականացման համար նախատեսվել է 5 միլիարդ 700 միլիոն դրամ: Դեղապահովման ծրագրով նախատեսվել է 3 միլիարդ 250 միլիոն դրամ: Ավելացել են մի շարք ծրագրերի իրականացման ֆինանսական միջոցները: Ամեն ինչ արվում է փոխպատվաստային բժշկության զարգացման համար: Եթե նախորդ տարի փոխպատվաստվել է 7 մարդ, ապա ընթացիկ տարում՝ 25-ը: 2020-ին կարդիականացվեն եւ ժամանակակից սարքավորումներով կապահովվեն մարզային հիվանդանոցները: Կներդրվի պոլիկլինիկական երեկոյան կանչի համակարգ: Կանչերը կիրականացվեն ոչ ծախսատար փոքր մեքենաներով: Նպատակն է բեռնաթափել շտապբուժօգնության աշխատանքը: Առաջիկայում խորհրդարան կներկայացվի առողջապահության բնագավառի օրենսդրությունը բարեփոխող օրենսդրական փաթեթ: Մշակման փուլում է առողջության ապահովագրության վերաբերյալ օրենքի նախագիծը: Նշվել է նաեւ, որ Համաշխարհային բանկն ու միջազգային կազմակերպությունները ֆինանսապես կաջակցեն իրականացնելու համար միշարք ծրագրեր:

Պատգամավորները բազմաթիվ հարցեր են բարձրաձայնել: Մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է առաջարկություններ, որոնք ընդունվել են ոլորտի պատասխանատուների կողմից:



30.08.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը եւ Սերգեյ Բագրատյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցե...