ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Հայկ Գեւորգյանի նախագահությամբ օգոստոսի 29-ին շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի» նախագծի նախնական քննարկումները»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ իր գլխավորած կառույցին 2020 թվականին նախատեսվել է հատկացնել 795 միլիոն 561 հազար դրամ, կիրականացվի մեկ ծրագիր, որը ներառում է 2 միջոցառում: Նախատեսված գումարի մեկ տոկոսը կհատկացվի այն հասարակական կազմակերպություններին, որոնց հետ համագործակցում է ՀԾԿՀ-ը: Լիցենզիաներ եւ թույլտվություններ կտրամադրվեն արեւային էլեկտրակայաններ եւ փոքր հէկ-եր կառուցող դիմումատուներին: ՀԾԿՀ-ի գործառույթներից է նաեւ սակագների հայտերի քննումն ու սահմանումը, սպառողների դիմումների քննում՝ մոնիտորինգի իրականացումը:
Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորներն առաջարկել են հստակեցնել արդյունքների ցուցանիշները, ինչը ենթադրում է կառույցի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացում եւ վստահության բարձրացում:
Մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանն առաջարկել է գույքագրել խնդիրները եւ համատեղ գտնել դրանց լուծումները:
Աշխատանքային քննարկում՝ Քրեական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ
ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Ատոմյանի նախաձեռնությամբ օգոստոսի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ արդարադատության նախարարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Նախագծի ընդունման արդունքում կբարձրանա գողության ...
Խորհրդարանում կայացել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպումը
Օգոստոսի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպումը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ելույթն ամբողջությամբ ...
Արարատ Միրզոյանի խոսքը ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ
«Սիրելի՛ գործընկերներ, ուրախ ենք հյուրընկալել ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին Ազգային ժողովի հարկի տակ: Այս հավաքն առաջինն է, որն անց է կացվում նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունից հետո, երբ ...
Խորհրդարանում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպման ուղիղ հեռարձակում
Ազգային ժողովում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպման ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպում
Օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպում: ...