National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
28.08.2019
«ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի բյուջետային ծրագրերի քննարկումները շարունակվում են
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ օգոստոսի 28-ին հրավիրված աշխատանքային քննարկման ձեւաչափում շարունակել է «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի բյուջետային ծրագրերի քննարկումները:

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան  Մնացականյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ 2020-2022թթ. իր ղեկավարած կառույցը նախատեսում է իրականացնել երկու ծրագիր, որի համար 2020թ-ին հատկացվելու է շուրջ 4,402,901.2 հազար դրամ:

Ստեփան Մնացականյանը նշել է, որ «Ազգային պաշտոնական վիճակագրություն եւ տարածում» ծրագրի նպատակն է տնտեսական եւ հասարակական գործընթացների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության մշակումը, արտադրումն ու տարածումը:

«Վիճակագրական համակարգի ամրապնդման ազգային ռազմավարական ծրագրի» նպատակը, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի, Հայաստանի վիճակագրական համակարգի զարգացումն է միջազգային չափանիշներին համապատասխան: Ծրագրով նախատեսվում է զարգացնել վերոնշյալ համակարգի կարողությունների եւ Կոմիտեի անձնակազմի մասնագիտական կարողությունները:

Քննարկման ընթացքում պատգամավորները մատնանշել են որոշ ծրագերի արդյունավետության ցուցանիշների թերի լինելն ու հադես եկել մի շարք առաջարկներով: ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան  Մնացականյանը պատասխանել է նաեւ հանձնաժողովականների հարցադրումներին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS