National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
27.08.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
27.08.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
1 / 3
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը եւ Տաթեւիկ Հայրապետյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Հայ խորհրդարանականները կարեւորել են Հայաստանում Ամերիկայի կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը:

Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու նպատակով գործակցել խորհրդարանական խմբակցությունների հետ:


27.08.2019
Քննարկվել են «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի բյուջետային ծրագրերը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օգոստոսի 27-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանձնաժողովականներին է ներկայացրել «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով իր ղեկավարած կառու...

27.08.2019
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ օգոստոսի  27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Անդրեաս Նորլենն ու պատվիրակության անդամները Շվեդիայի խորհրդարանի անունի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS