Տպել
27.08.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
1 / 3
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Թունյանը եւ Տաթեւիկ Հայրապետյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Հայ խորհրդարանականները կարեւորել են Հայաստանում Ամերիկայի կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը:

Դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու նպատակով գործակցել խորհրդարանական խմբակցությունների հետ: