National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
27.08.2019
Քննարկվել են «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի բյուջետային ծրագրերը
1 / 3

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օգոստոսի 27-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանձնաժողովականներին է ներկայացրել «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով իր ղեկավարած կառույցի կողմից իրականացվելիք  ծրագրերն ու բյուջետային հատկացումները:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ 2020թ-ին նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր, որի համար հատկացվելու է  շուրջ 12,6 միլիարդ դրամ:

Նախարարի հավաստմամբ՝ կիրականացվի, մասնավորապես, մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցությունը, որը ենթադրում է համալսարանների հետ համատեղ՝ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող մասնագետների պատրաստման ծրագրերի իրագործում, մասնագետների վերապատրաստման դասընթացներ: Նախարարությունը ստարտափ էկոհամակարգի զարգացման եւ միջազգային շուկաներում հայկական ընկերությունների առաջխաղացման եւ ամրապնդման նպատակով կօժանդակի ընկերություններին մասնակցել միջազգային հայտնի աքսելերացիոն կազմակերպությունների ուսուցողական ծրագրերին:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ Սփյուռքի ներգրավվածությունն ապահովելու նպատակով նախատեսվում է տարբեր ձեւաչափերում շուկայական համագործակցության հարթակ ստեղծել հայկական ընկերությունների, կազմակերպությունների եւ անհատների հետ, որի շնորհիվ հնարավորություն կստեղծվի օգտագործել Սփյուռքի ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ ինտելեկտուալ կապերի ռեսուրսը:

Հակոբ Արշակյանը պատասխանել է պատգամավորների բարձրացրած բազմաթիվ հարցերի:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS