National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.8.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
26.08.2019
Ազգային ժողովում հյուրընկալվել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը
1 / 20

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Մեծարգո պարոն խոսնակ,

հարգարժան գործընկերներ,

դեսպաններ,

ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

Բավականին թարմ են տպավորություններս հունիսին Ստոկհոլմում մեր պատվիրակության հանդիպումներից, որոնք նոր էջ բացեցին մեր երկու խորհրդարանների փոխհարաբերություններում:

Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ ձեր պաշտոնական այցը մեր երկիր: Գիտեմ, որ նման կազմով Շվեդիայի խորհրդարանի խոսնակը ճամփորդում է չորս տարին մեկ անգամ, եւ մենք երախտապարտ ենք, որ դուք ընտրել եք Հայաստանն այս անգամ: Կարծում եմ, որ սա լավագույն գնահատականներից մեկն է հայ ժողովրդի կողմից անցյալ տարի իրականացված ժողովրդավարական փոփոխություններին, որոնք մեր եւ ձեր նման գործիչների ջանքերի շնորհիվ դառնում են անշրջելի: Նման այցերը նպաստում են նաեւ մեր քաղաքական երկխոսության ընդլայնմանը, որն ակտիվորեն զարգանում է:

Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունները ձեռնարկում են հաստատակամ քայլեր՝ ուղղված ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի գործընթացի իրականացմանը:

Ուզում եմ ընդգծել, որ հեղափոխությունից եւ դեմոկրատական փոփոխությունների հռչակումից հետո Շվեդիան անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր երկրի նկատմամբ եւ այդ գործընթացներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Այս համատեքստում մենք ուրախ ենք արձանագրել այս մոտեցումը եւ շատ բարձր ենք գնահատում այն:

Որպես այդ պատրաստակամության գործուն ապացույց՝ Շվեդիա կատարած իմ այցի վերջին օրը՝ հունիսի 13-ին, Շվեդիայի կառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան փաստաթղթում (Swedish Reform Cooperation in Eastern Europe, Western Balkans and Turkey 2014-2020)՝ հնարավորություն բացելով ֆինանսական աջակցությունն ընդլայնելու համար:

Հարգելի գործընկերներ,

Շվեդիան իրավամբ համարվում է հասուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության երկիր: Մեզ համար օրինակելի է եւ ոգեւորիչ Շվեդիայի իշխանությունների կողմից որդեգրված եւ տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունը հասարակությունում կանանց դերի բարձրացման հարցում: Կարծում եմ՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովի կին գործընկերներս՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը, հայ-շվեդական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը եւ մյուսները հիանալի օրինակ են կանանց համար եւ վստահաբար առաջ կտանեն կանանց զորեղացմանն ուղղված օրակարգը: Բացի այդ, Հայաստանը հայեցակարգային մոտեցում է որդեգրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների եւ միջազգային նորմերի կիրառումն ապահովելու հարցում, եւ մենք բարձր ենք գնահատում Շվեդիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին:

ՀՀ Ազգային ժողովի համար չափազանց մեծ նշանակություն ունեն համապարփակ միջխորհրդարանական շփումները. այս համատեքստում ցանկանում եմ ողջունել մեր խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությունը եւ հույս հայտնում, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան նշանակում է նաեւ, որ սերտ համագործակցություն կհաստատվի խմբակցությունների միջեւ:

Մեզ համար կարեւոր է նաեւ արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: Ցանկանում եմ ընդգծել շվեդ խորհրդարանականների կողմից դրական եւ խաղաղությանը նպաստող դիրքորոշումների որդեգրումը Հայաստանի համար զգայուն հարցերի շուրջ:

Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հարցում Շվեդիայի որդեգրած հավասարակշիռ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը համահունչ դիրքորոշումը: Եվս մեկ անգամ մեր երախտիքն եմ հայտնում Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության դատապարտման համար:

Շնորհակալություն եմ հայտնում 2019թ. մայիսի 2-ին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու համար: Այժմ մեզ համար կարեւոր է համաձայնագրի արդյունավետ կիրարկումը:

Ամփոփելով խոսքս` վերահաստատում եմ հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու եւ խորացնելու մեր կառուցողական երկխոսությունը»,-ասել է Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ավարտին Անդրեաս Նորլենը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Այնուհետեւ բարձրաստիճան հյուրը խորհրդարանի այգում տնկել է մշտադալար եղեւնի:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:


26.08.2019
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի գլխավոր քարտուղարի հետ
Օգոստոսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի գլխավոր քարտուղար Ինգվար Մաթսոնի հետ: ...

26.08.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի նախագահին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենին: Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ դեռեւս թարմ են տպավորությունները հունիսին Շվեդիա կատարած պաշտոնական...

26.08.2019
Ազգային ժողովում կայացել է Հայկական առաջին լուսանկարչական միջազգային փառատոնը
Երեւանում օգոստոսի 24-ից սեպտեմբերի 28-ն անցկացվում է Հայկական առաջին լուսանկարչական միջազգային փառատոնը: Աշխարհի 20 երկրներից ավելի քան 500 մասնակիցներ ներկայացրել են իրենց աշխատանքները: Փառատոնի շրջանակում ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում եւ խորհրդարանի այգու հանրային հատվածում օգոստոսի 26-ին նե...

26.08.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ օգոստոսի 26-ին անցկացրել է արտահերթ նիստ: Հանձնաժողովի որոշմամբ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից ստեղծվել է եր...

26.08.2019
Քննարկվել են «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ծրագրերը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ օգոստոսի 26-ին հրավիրած նիստում քննության է առել «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով մայրաքաղաքի, համայնքների եւ ջրային տնտեսությա...

26.08.2019
Համատեղ հայտարարությամբ հանդես կգան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահները
Օգոստոսի 26-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը եւ Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ: ...

26.08.2019
Հայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը
Օգոստոսի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեդիայի Ռիկսդագի ղեկավար Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաեւ խորհրդարանի փոխխոսնակները եւ բոլոր խմբակցությունների ղեկավարները: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի...

26.08.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am