Օգոստոսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի գլխավոր քարտուղար Ինգվար Մաթսոնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Տիգրան Գալստյանը ներկայացրել է աշխատակազմում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները, որոնց նպատակն է հզորացնել խորհրդարանի փորձագիտական, վերլուծական հնարավորությունները, վերահսկողական գործառույթը: Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի՝ նախատեսվում է ստեղծել տեխնիկապես հագեցած նոր հետազոտական կենտրոն, որի ուղղությամբ ԱԺ աշխատակազմը համագործակցում է տարբեր միջազգային կազմակերպությունների հետ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կենտրոնի գործունեության արդյունավետության տեսանկյունից կարեւորել է տարբեր երկրների հետ փորձի փոխանակումը եւ ոլորտում ISO չափանիշների կիրառումը: «Տեղյակ լինելով, որ այս ուղղությունը զարգացած է շվեդական խորհրդարանում՝ արդյունավետ կլինի համագործակցությունն ու փորձի փոխանակումը տեղեկատվության ոլորտում»,-նշել է Տիգրան Գալստյանը:
Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Թիվ մեկ խնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եւ Հայաստանի անվտանգային հարցերը լուծելն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Խորհրդարանականն անդրադարձել է օրենսդիր մարմնո...
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման: ...
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին` ժամը 10:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 2-ին` ժամը 14:00-ին, 414 սրահում կկայանա Գիտության, կրթությ...