Տպել
26.08.2019
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի գլխավոր քարտուղարի հետ
1 / 3

Օգոստոսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի գլխավոր քարտուղար Ինգվար Մաթսոնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր: Տիգրան Գալստյանը ներկայացրել է աշխատակազմում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունները, որոնց նպատակն է հզորացնել խորհրդարանի փորձագիտական, վերլուծական հնարավորությունները, վերահսկողական գործառույթը: Ըստ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի՝ նախատեսվում է ստեղծել տեխնիկապես հագեցած նոր հետազոտական կենտրոն, որի ուղղությամբ ԱԺ աշխատակազմը համագործակցում է տարբեր միջազգային  կազմակերպությունների հետ: ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը կենտրոնի գործունեության արդյունավետության տեսանկյունից կարեւորել է տարբեր երկրների հետ փորձի փոխանակումը եւ ոլորտում ISO չափանիշների կիրառումը: «Տեղյակ լինելով, որ այս ուղղությունը զարգացած է շվեդական խորհրդարանում՝ արդյունավետ կլինի համագործակցությունն ու փորձի փոխանակումը տեղեկատվության ոլորտում»,-նշել է Տիգրան Գալստյանը: