Տպել
26.08.2019
Ազգային ժողովում կայացել է Հայկական առաջին լուսանկարչական միջազգային փառատոնը
1 / 9

Երեւանում օգոստոսի 24-ից սեպտեմբերի 28-ն անցկացվում է Հայկական առաջին լուսանկարչական միջազգային փառատոնը: Աշխարհի 20 երկրներից ավելի քան 500 մասնակիցներ ներկայացրել են իրենց աշխատանքները: Փառատոնի շրջանակում ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում եւ խորհրդարանի այգու հանրային հատվածում օգոստոսի 26-ին ներկայացվել են աշխարհահռչակ բազմաթիվ լուսանկարիչների աշխատանքներ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, կարեւորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը, հույս է հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն, եւ Ազգային ժողովը կդառնա այն հարթակը, որտեղ համանման միջոցառումներ ավելի հաճախ կկազմակերպվեն:

Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը, հայտարարելով փառատոնի մեկնարկի մասին, նշել է, որ այն կարող է բարի ավանդույթ դառնալ հետագայում նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպման համար:

Հայկական առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Տաթեւ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանի մայրաքաղաքն այս օրերին վերածվել է բաց երկնքի տակ լուսանկարչական ցուցահանդեսի, որի շրջանակում նախատեսվում է անցկացնել վարպետության բազմաթիվ դասեր, նկարիչների հետ հանդիպումներ եւ սեմինարներ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...