Տպել
26.08.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ օգոստոսի 26-ին անցկացրել է արտահերթ նիստ:

Հանձնաժողովի որոշմամբ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից ստեղծվել է երկու աշխատանքային խումբ, որոնցից մեկը կզբաղվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի», իսկ մյուսը «Կինոյի մասին» օրինագծերի մշակմամբ: Աշխատանքային առաջին խումբը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թեւոսյանը, իսկ երկրորդը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:

Հանձնաժողովը որոշում է կայացրել առաջիկայում արտագնա նիստ անցկացնել Արցախում:

Այսուհետ նախագահի եւ տեղակալի գործուղման մեջ գտնվելու ընթացքում հանձնաժողովի նիստերը կհամակարգի հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանը: